Անցնել բովանդակությանը


ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

«Վայելիր կյանքը հավիտյան»

Աստվածաշնչի ուսումնասիրության այս անվճար, ինտերակտիվ դասընթացի օգնությամբ դուք կարող եք գտնել ներքոհիշյալ հարցերի պատասխանները։

  • Ինչպե՞ս երջանիկ լինել կյանքում։

  • Չարությունն ու տառապանքը երբևէ վերջ կունենա՞ն։

  • Նորից կտեսնե՞մ իմ մահացած հարազատներին։

  • Աստված իսկապես հոգ տանո՞ւմ է իմ մասին։

  • Ինչպե՞ս աղոթեմ, որ Աստված լսի ինձ։

Անվճար

Դասընթացն ամբողջությամբ անվճար է, անվճար է նաև «Վայելիր կյանքը հավիտյան» ուսումնական ձեռնարկը։ Անհրաժեշտության դեպքում ձեզ կտրամադրվի նաև Աստվածաշունչ։

Ձեզ հարմար վայրում և ժամին

Դասերը կարող են անցկացվել առերես կամ օնլայն, ձեզ հարմար վայրում և ժամին։

Ոչ մի պարտավորություն

Ցանկացած պահի դուք կարող եք հրաժարվել դասընթացից։

Ինչպե՞ս է անցկացվում մեր դասընթացը

Ուսուցիչը կօգնի ձեզ ուսումնասիրել Աստվածաշունչը թեմատիկ ցանկով։ «Վայելիր կյանքը հավիտյան» ինտերակտիվ գրքի օգնությամբ դուք աստիճանաբար կիմանաք, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը, և թե ինչպես այն կարող է օգտակար լինել անձամբ ձեզ համար։ Ավելին իմանալու համար դիտեք այս տեսանյութը կամ ծանոթացեք դասընթացի վերաբերյալ հաճախ տրվող հարցերից մի քանիսին։

Ցանկանո՞ւմ եք նախօրոք ծանոթանալ դասընթացին

Աչքի անցկացրեք «Ծանոթություն աստվածաշնչյան դասընթացին» գրքույկը։

Կուզե՞ք փորձել

Աստվածաշնչի ուսումնասիրության ձեր առաջին դասընթացը ծրագրելու համար սեղմեք կոճակը։