Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Ժողովող 3։11. «Ամեն ինչ նա գեղեցիկ է արել իր ժամանակին»

Ժողովող 3։11. «Ամեն ինչ նա գեղեցիկ է արել իր ժամանակին»

 «Ամեն ինչ նա գեղեցիկ է արել իր ժամանակին։ Նա նույնիսկ հավիտենությունն է դրել մարդկանց սրտերում, բայց նրանք երբեք չեն կարողանա սկզբից մինչև վերջ ըմբռնել այն գործը, որ ճշմարիտ Աստված անում է» (Ժողովող 3։11, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաեւ յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը. բայց այնպէս որ մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը» (Ժողովող 3։11, «Արարատ» թարգմանություն)։

Ժողովող 3։11-ի նշանակությունը

 «Ամեն ինչ նա գեղեցիկ է արել իր ժամանակին»։ Այստեղ օգտագործված եբրայերեն «գեղեցիկ» բառը ֆիզիկական գեղեցկությունից կամ գեղագիտական արժեքից ավելին է մատնանշում։ Այն ունի նաև «լավ կազմակերպված», «պատշաճ» կամ «տեղին» լինելու իմաստ (Ժողովող 3։11, անգլ., ծնթ.)։ Աստծու գեղեցիկ գործերը ներառում են ոչ միայն նրա բոլոր ստեղծագործությունները, այլև այն ամենը, ինչ նա անում է իր կամքը իրականացնելու համար (Դանիել 2։21; 2 Պետրոս 3։8; Հայտնություն 4։11

 «Նա նույնիսկ հավիտենությունն է դրել մարդկանց սրտերում»։ Աստված մարդկանց ստեղծել է, որ հավիտյան ապրեն (Սաղմոս 37։29)։ Ուստի տրամաբանական է, որ նա նաև հավիտյան ապրելու ցանկություն է դրել նրանց մեջ։ Այնուամենայնիվ, առաջին մարդկային զույգը՝ Ադամն ու Եվան, չհնազանդվեցին Աստծուն, ինչի պատճառով թե՛ իրենք, թե՛ իրենց սերունդները մահկանացու դարձան (Ծննդոց 3։17-19; Հռոմեացիներ 5։12)։ Սակայն Աստված խոստանում է «գոհացնել ամեն կենդանի արարածի փափագը», այդ թվում՝ մարդկանց՝ հավիտյան ապրելու ցանկությունը (Սաղմոս 145։16)։ Աստվածաշունչը բացատրում է, թե Եհովան a ինչ քայլեր է ձեռնարկել, որ մարդիկ կրկին հավիտյան ապրելու հեռանկար ունենան (Հռոմեացիներ 6։23

 «Նրանք երբեք չեն կարողանա սկզբից մինչև վերջ ըմբռնել այն գործը, որ ճշմարիտ Աստված անում է»։ Աստծու իմաստությունն այնքան խորն է ու լայն, որ Աստվածաշնչում այն «անզննելի» է կոչվում (Հռոմեացիներ 11։33)։ Այնուամենայնիվ, Աստված իր հավանությունը փնտրող մարդկանց պատրաստ է հայտնել իր նպատակների մասին (Ամոս 3։7

Ժողովող 3։11-ի համատեքստը

 «Ժողովող» գիրքը գրել է հին Իսրայելի Սողոմոն թագավորը, ով հայտնի էր իր աստվածատուր իմաստությամբ։ Գիրքը լեցուն է գործնական խորհուրդներով, որոնք հուշում են, թե կյանքում ինչը իրական արժեք ունի, իսկ ինչը՝ ոչ (Ժողովող 1։2, 3; 2։1, 17; 7։1; 12։1, 13)։ 3-րդ գլխում Սողոմոնը խոսում է կյանքում պարբերաբար կրկնվող բաների մասին և նշում մի շարք գործեր ու զբաղմունքներ (Ժողովող 3։1-8, 10)։ Աստված մարդկանց ազատ կամք է տվել՝ թույլ տալով, որ իրե՛նք որոշեն՝ այդ գործերից որոնք անեն և երբ անեն (2 Օրենք 30։19, 20; Հեսու 24։15)։ Սողոմոնը բացատրում է, որ եթե մարդիկ հաշվի նստեն Աստծու կամքի հետ և հարգեն ամեն ինչի համար նրա սահմանած ժամանակը՝ նրա ժամանակացույցը, միայն այդ դեպքում կկարողանան իսկապես վայելել իրենց տքնաջան աշխատանքի արդյունքը։ Սողոմոնը դա կոչում է «Աստծու պարգև» (Ժողովող 3։1, 12, 13

 Դիտիր «Ժողովող» գրքի մասին այս կարճ տեսանյութը։

a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։