Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Մատթեոս 11:28-30. «Ինձ մոտ եկեք.... և ես կթարմացնեմ ձեզ»

Մատթեոս 11:28-30. «Ինձ մոտ եկեք.... և ես կթարմացնեմ ձեզ»

 «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածնե՛ր, և ես կթարմացնեմ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորեք ինձանից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար, որովհետև իմ լուծը հարմար է և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11։28-30, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։ Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք։ Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մատթեոս 11։28-30, «Արարատ» թարգմանություն)։

Մատթեոս 11։28-30-ի նշանակությունը

 Հիսուսն իր ունկնդիրներին ջերմորեն հրավիրեց իր մոտ գալ։ Նա հավաստիացրեց, որ իրենից սովորելով՝ նրանք թարմություն և թեթևություն կգտնեն։

 «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածնե՛ր»։ Նրանք, ում Հիսուսը հրավիրեց, «բեռնավորված» էին մարդկային ավանդույթներով և օրենքներով, որոնք սահմանել էին կրոնական առաջնորդները (Մատթեոս 23։4; Մարկոս 7։7)։ Հասարակ ժողովուրդը նաև բեռնավորված էր մտահոգություններով և ծանր աշխատանքով։ Ապրուստի միջոցներ հայթայթելու համար նրանք ստիպված էին լինում երկար ու ծանր աշխատել։

 «Ես կթարմացնեմ ձեզ»։ Հիսուսը խոստացավ ազատել կամ թարմացնել այն մարդկանց, որոնք կընդունեին իր ջերմ հրավերը։ Օգնելով մարդկանց հասկանալ, թե Աստված իրականում ինչ է պահանջում նրանցից՝ նա թարմացրեց նրանց (Մատթեոս 7։24, 25)։ Այդ գիտելիքները նրանց ազատում էին կեղծ ուսմունքների գերությունից և կրոնական ճնշող ավանդույթներից (Հովհաննես 8։31, 32)։ Թեև Հիսուսի ասածները սովորելն ու կիրառելը ջանքեր էին պահանջում, բայց թարմացնում էին։

 «Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորեք ինձանից»։ Աստվածաշնչյան ժամանակներում աշխատողները հաճախ լուծ էին օգտագործում։ Այն փայտե ձող էր, որը դնում էին ուսերին՝ ծանր բեռներ կրելու համար։ «Լուծ» բառը փոխանցում է մեկ այլ անձի իշխանությանը և առաջնորդությանը հետևելու գաղափարը (Ղևտական 26։13; Եսայիա 14։25; Երեմիա 28։4)։ «Սովորեք ինձանից» արտահայտությունը կարող է նաև թարգմանվել «դարձեք իմ աշակերտները (սովորողներ)»։ Այսպիսով՝ Հիսուսը քաջալերում էր իր ունկնդիրներին դառնալ իր աշակերտները՝ հետևելով և ընդօրինակելով իրեն (Հովհաննես 13։13-15; 1 Պետրոս 2։21

 «Դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար»։ Հիսուսը չխոստացավ, որ բոլոր խնդիրները անմիջապես լուծվելու էին։ Այնուամենայնիվ, նա օգնեց իր ունկնդիրներին մխիթարություն և հույս գտնել (Մատթեոս 6։25-32; 10։29-31)։ Նրանք, ովքեր դարձան նրա աշակերտները և ընդունեցին նրա ուսմունքները, հասկացան, որ Աստծուն ծառայելը ոչ թե բեռ էր, այլ իսկական բավարարվածության գրավական (1 Հովհաննես 5։3

 «Որովհետև իմ լուծը հարմար է և իմ բեռը՝ թեթև»։ Ի տարբերություն իր օրերի կրոնական առաջնորդների՝ Հիսուսը խոնարհ ու հեզ էր (Հովհաննես 7։47-49)։ Նա երբեք կոպիտ չի եղել ու չի ճնշել։ Փոխարենը նա բարի էր և մատչելի։ Իր ակնկալիքների հարցում Հիսուսը ողջամիտ էր (Մատթեոս 7։12; Մարկոս 6։34; Ղուկաս 9։11)։ Նա նաև ցույց տվեց՝ ինչպես օգուտներ քաղել Աստծու ողորմածությունից և վայելել մաքուր խիղճ ունենալու բերկրանքը (Մատթեոս 5։23, 24; 6։14)։ Հիսուսի գեղեցիկ հատկությունները ոչ միայն մտերմացրին մարդկանց նրա հետ, այլև մղեցին ընդունելու նրա լուծը և դառնալու նրա աշակերտները։

Մատթեոս 11։28-30-ի համատեքստը

 Հիսուսն ասաց Մատթեոս 11։28–30-ում գրված խոսքերը, երբ մ. թ. 31 թ.-ին քարոզում էր Գալիլեայում։ Մատթեոս առաքյալը միակ ավետարանագիրն է, ով արձանագրել է Հիսուսի այս հրավերը։ Որպես հրեա և նախկին հարկահավաք՝ Մատթեոսը անձնական փորձից գիտեր, որ հասարակ ժողովուրդը ճնշված էր հռոմեական հարկերի և հրեա կրոնական համակարգի պատճառով։ Ուստի նա, անկասկած, քաջալերվեց, երբ տեսավ, որ Հիսուսն օգտագործում է իր Հոր՝ Եհովայի a կողմից իրեն տրված իշխանությունը, որպեսզի իր մոտ հրավիրի խոնարհներին և ճնշվածներին (Մատթեոս 11։25-27

 «Մատթեոս» Ավետարանը ընդգծում է այն սքանչելի հատկությունները, որոնք Հիսուսը դրսևորեց որպես խոստացված Մեսիա և Աստծու Թագավորության ապագա ղեկավար (Մատթեոս 1։20-23; Եսայիա 11։1-5

 Դիտիր «Մատթեոս» գրքի մասին այս կարճ տեսանյութը։

a Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։