Անցնել բովանդակությանը

Աստված Երրորդությո՞ւն է

Աստված Երրորդությո՞ւն է

Աստվածաշնչի պատասխանը

 Քրիստոնեական կոչվող շատ կրոններ սովորեցնում են, որ Աստված Երրորդություն է։ Ուշադրություն դարձրեք սակայն, որ «Բրիտանական հանրագիտարանում» նշվում է. «Նոր Կտակարանում ո՛չ «երրորդություն» բառը կա, ո՛չ էլ այդպիսի ուսմունք.... Այս ուսմունքը աստիճանաբար ձևավորվել է դարերի ընթացքում, չնայած որ շատերը դեմ են եղել դրան»։

 Իրականում Աստվածաշնչում Աստված երբեք չի ներկայացվում որպես Երրորդության մաս։ Նկատի առեք հետևյալ աստվածաշնչյան համարները.

 «Մեր Աստված Եհովան մեկ Եհովա է» (2 Օրենք 6:4

 «Դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (Սաղմոս 83:18

 «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17:3

 «Աստված մեկն է» (Գաղատացիներ 3:20

 Ինչո՞ւ են քրիստոնեական կոչվող շատ կրոններ սովորեցնում, որ Աստված Երրորդություն է։