Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է փրկությունը

Ի՞նչ է փրկությունը

Աստվածաշնչի պատասխանը

 Աստվածաշունչը գրողները «փրկել» ու «փրկություն» բառերը երբեմն գործածել են, որպեսզի ցույց տան վտանգից կամ կործանումից անհատի ազատվելը (1 Սամուել 14:45; Գործեր 27:20)։ Սակայն հաճախ այդ բառերը վերաբերում են մեղքից ազատվելուն (Մատթեոս 1:21)։ Քանի որ մահվան պատճառը մեղքն է, այն մարդիկ, ովքեր փրկվում են մեղքից, հավիտյան ապրելու հույս են ունենում (Հովհաննես 3:16, 17 a

Ո՞րն է փրկության ճանապարհը

 Փրկություն ստանալու համար հարկավոր է հավատալ Հիսուսին և այդ հավատը դրսևորել՝ հնազանդվելով նրա պատվիրաններին (Գործեր 4:10, 12; Հռոմեացիներ 10:9, 10; Եբրայեցիներ 5:9

 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ անհատը գործերով, կամ՝ հնազանդություն դրսևորելով պետք է փաստի, որ կենդանի հավատ ունի (Հակոբոս 2:24, 26)։ Սակայն դա չի նշանակում, որ նա կարող է արժանանալ փրկության։ Փրկությունը «Աստծու պարգևն է», որը հնարավոր է դառնում նրա «անզուգական բարության», կամ՝«շնորհի» («Էջմիածին» թարգմանություն) միջոցով (Եփեսացիներ 2:8, 9

Կարո՞ղ է անհատը կորցնել փրկվելու հնարավորությունը

 Այո՛։ Ինչպես որ այն մարդը, ում փրկել են խեղդվելուց, կարող է նորից ընկնել կամ ցատկել ջուրը, այնպես էլ նա, ով փրկվել է մեղքից, բայց չի շարունակում հավատ դրսևորել, կարող է կորցնել փրկվելու հնարավորությունը։ Այդ պատճառով Աստվածաշունչն այն քրիստոնյաներին, որոնք փրկություն են ստացել, հորդորում է «համառորեն պայքարել.... հավատի համար» (Հուդա 3)։ Այն նաև հետևյալ նախազգուշացումն է տալիս նրանց. «Շարունակեք ձգտել վախով ու դողով հասնելու ձեր փրկությանը» (Փիլիպպեցիներ 2:12

Ո՞վ է Փրկիչը՝ Աստվա՞ծ, թե՞ Հիսուսը

 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված է փրկության գլխավոր Աղբյուրը, և հաճախ նրա մասին խոսում է որպես «Փրկչի» (1 Սամուել 10:19; Եսայիա 43:11; Տիտոս 2:10; Հուդա 25)։ Աստված նաև տարբեր մարդկանց միջոցով էր փրկում հին Իսրայել ժողովրդին, և Աստվածաշունչը նրանց կոչում է «փրկիչներ» (Նեեմիա 9:27; Դատավորներ 3:9, 15; 2 Թագավորներ 13:5)։ b Աստվածաշունչը Հիսուս Քրիստոսին նույնպես կոչում է «Փրկիչ», քանի որ Աստված նրա քավիչ զոհի միջոցով մեղքից փրկություն է տալիս (Գործեր 5:31; Տիտոս 1:4 c

Արդյոք բոլո՞ր մարդիկ են փրկվելու

 Ո՛չ, որոշ մարդիկ չեն փրկվելու (2 Թեսաղոնիկեցիներ 1:9)։ Երբ Հիսուսին հարցրին՝ «Տե՛ր, քի՞չ են փրկվողները», նա պատասխանեց. «Ամեն ջանք գործադրեք, որ նեղ դռնով ներս մտնեք, որովհետև ասում եմ ձեզ, շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա» (Ղուկաս 13:23, 24

Սխալ կարծիքներ համաշխարհային փրկության վերաբերյալ

 Սխալ կարծիք։ Համաձայն 1 Կորնթացիներ 15:22-ի՝ լինելու է համաշխարհային փրկություն, քանի որ այդ համարում ասվում է, որ «Քրիստոսով բոլորը կկենդանանան»։

 Փաստ։ Այս համարի համատեքստում խոսվում է հարության մասին (1 Կորնթացիներ 15:12, 13, 20, 21, 35)։ Հետևաբար «Քրիստոսով բոլորը կկենդանանան» խոսքերը պարզապես նշանակում են, որ բոլոր նրանք, ովքեր հարություն են առնում, այդ օրհնությունը ստանում են Հիսուս Քրիստոսի միջոցով (Հովհաննես 11:25

 Սխալ կարծիք։ Համաձայն Տիտոս 2:11-ի՝ լինելու է համաշխարհային փրկություն, քանի որ այդ համարում ասվում է, որ Աստված փրկություն է տալիս «բոլոր մարդկանց» («Էջմիածին» թարգմանություն)։

 Փաստ։ Այս համարում «բոլոր» թարգմանված հունարեն բառը կարող է նաև նշանակել «ամեն տեսակ» կամ «տարբեր»։ d Հետևաբար Տիտոս 2:11-ի ճիշտ հասկացողությունն այն է, որ Աստված փրկությունը հնարավոր է դարձնում բոլոր տեսակ մարդկանց համար՝ «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից» (Հայտնություն 7:9, 10

 Սխալ կարծիք։ Համաձայն 2 Պետրոս 3:9-ի՝ լինելու է համաշխարհային փրկություն, քանի որ այդ համարում ասվում է, որ Աստված «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի»։

 Փաստ։ Աստված ցանկանում է, որ մարդիկ փրկվեն, բայց նա չի ստիպում նրանց ընդունել փրկության համար իր տված միջոցը։ Նրա դատաստանի օրը նաև «ամբարիշտ մարդկանց կործանման օրն» է (2 Պետրոս 3:7

a Աստվածաշունչը անհատի մասին ասում է, որ «փրկվել» է, թեև մեղքից ու մահից նրա փրկությունը դեռ տեղի չի ունեցել (Եփեսացիներ 2:5; Հռոմեացիներ 13:11

b Մեջբերված համարներում որոշ թարգմանիչներ «փրկիչ» բառի փոխարեն՝ գրել են «հաղթող», «ազատագրող», «հերոս», «առաջնորդ» կամ նույնիսկ «ինչ-որ մեկը»։ Սակայն եբրայերեն բնագրում այդ մարդկանց վերաբերյալ, որոնք փրկիչ են եղել, գործածվում է այն նույն բառը, որն Աստվածաշնչում Եհովա Աստծուն է բնութագրում որպես Փրկչի (Սաղմոս 7:10

c Հիսուս անունը ծագել է եբրայերեն Յեհոշուա անունից, որը նշանակում է «Եհովան փրկություն է»։

d Տես «Վայնի՝ Հին և Նոր Կտակարանների բառերի լիակատար բացատրական բառարանը» (անգլ.)։ Հունարեն նույն բառը հանդիպում է Մատթեոս 5:11-ում, որտեղ արձանագրված են Հիսուսի խոսքերն այն մասին, որ մարդիկ «բոլոր տեսակ» չար բաներ կխոսեն իր հետևորդների դեմ (International Standard Version)։