Անցնել բովանդակությանը

Համաշխարհային խաղաղություն. երազա՞նք

Համաշխարհային խաղաղություն. երազա՞նք

Աստվածաշնչի պատասխանը

 Երկրի վրա խաղաղություն հաստատելու համար մարդկանց թափած ջանքերն ապարդյուն են եղել ու դեռ կլինեն մի քանի պատճառներով։

  •   «Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10:23)։ Մարդիկ չեն ստեղծվել իրենք իրենց ղեկավարելու ունակությամբ ու իրավունքով, ուստի նրանք չեն կարող հաստատել կայուն խաղաղություն։

  •   «Մի՛ ապավինեք իշխանավորներին, մարդու որդուն, որի մոտ փրկություն չկա։ Նրա ոգին դուրս է գալիս, և նա դեպի իր հողն է դառնում. նույն օրը կորչում են նրա մտքերը» (Սաղմոս 146:3, 4)։ Կառավարիչները, նույնիսկ նրանք, ովքեր ունեն անկեղծ մղումներ, չեն կարող լուծել պատերազմների հիմքում ընկած խնդիրները։

  •   «Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու, որովհետև մարդիկ կլինեն.... դաժան, առաքինություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ» (2 Տիմոթեոս 3:1–4)։ Մենք ապրում ենք այս չար աշխարհի «վերջին օրերում», մի ժամանակահատված, երբ մարդկանց մեջ գերակշռում են նման վատ հատկությունները, ինչն էլ անհնար է դարձնում խաղաղություն հաստատելը։

  •   «Վա՜յ երկրին և ծովին, որովհետև Բանսարկուն ցած է իջել ձեզ մոտ. նա մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12:12)։ Սատանան՝ Աստծու հակառակորդը, որի գործունեությունը սահմանափակված է և ընդգրկում է միայն երկիրը և նրա շրջակայքը, դրդում է մարդկանց չարություն գործել՝ ընդօրինակելով իրեն։ Քանի դեռ նա է «այս աշխարհի իշխանը» մենք երբեք չենք կարող խաղաղ ապրել (Հովհաննես 12:31

  •   «[Աստծու Թագավորությունը] փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին [որ հակառակվում են Աստծուն], իսկ ինքը մնալու է հավիտյան» (Դանիել 2:44)։ Ոչ թե որևէ մարդկային կառավարություն, այլ հենց Աստծու Թագավորությունն է, որ իրականացնելու է մեր՝ խաղաղության մեջ ապրելու երազանքը (Սաղմոս 145:16