Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԹՆԱՑԵ՛Ք № 2 2018 | Ընտանեկան երջանկության 12 գաղտնիք

Ընտանեկան երջանկության 12 գաղտնիք

Հաճախ է խոսվում այն մասին, թե ինչ պատճառներով են շատ ընտանիքներ քայքայվում։ Սակայն ի՞նչն է օգնել այլ ընտանիքների լինելու ամուր և երջանիկ։

  • 1990-ից 2015 թթ. ընկած ժամանակահատվածում ամուսնալուծությունների թիվը 50-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում կրկնապատկվել է, իսկ 65-ն անց մարդկանց շրջանում՝ եռապատկվել։

  • Այսօր երեխաների դաստիարակության հետ կապված այնքան տարբեր կարծիքներ կան, որ ծնողները շփոթության մեջ են։ Օրինակ՝ որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս շարունակ գովել երեխաներին, ուրիշներն էլ ասում են, որ ծնողները պետք է խստությամբ դաստիարակեն նրանց։

  • Պատանիները չափահաս կյանք են մտնում՝ չունենալով անհրաժեշտ հատկություններ և հմտություններ։

Չնայած նշված իրողություններին՝

  • ամուսնությունը կարող է ուրախություն պարգևող հարատև միություն լինել,

  • ծնողները կարող են սովորել, թե ինչպես խրատեն իրենց երեխաներին՝ միևնույն ժամանակ սեր դրսևորելով նրանց հանդեպ,

  • պատանիները կարող են այնպիսի հատկություններ և հմտություններ ձեռք բերել, որոնք նրանց պետք կգան չափահաս կյանքում։

Ինչպե՞ս է այս ամենը հնարավոր։ «Արթնացե՛ք»-ի այս համարում խոսվում է ընտանեկան երջանկության 12 գաղտնիքների մասին։

 

1. Հավատարմություն

Երեք գործնական առաջարկ, որոնք կօգնեն ամուսնական զույգերին ամուր պահել իրենց միությունը։

2. Համագործակցություն

Արդյո՞ք ձեզ համար ձեր կողակիցը լոկ սենյակակից է։

3. Հարգանք

Իմացեք, թե ինչպիսի բառերն ու արարքները կարող են ցույց տալ՝ հարգում եք ձեր կողակցին, թե ոչ։

4. Ներողամտություն

Ի՞նչը կարող է օգնել, որ չկենտրոնանաք ձեր կողակցի թերությունների վրա։

5. Հաղորդակցություն

Երեք գաղտնիք, որ կօգնեն ձեզ մտերմանալ ձեր երեխաների հետ։

6. Խրատ

Արդյո՞ք խրատը իջեցնում է երեխայի ինքնագնահատականը։

7. Արժեքներ

Ի՞նչ սկզբունքներ պետք է սովորեցնեք ձեր երեխաներին։

8. Ձեր օրինակը

Եթե ցանկանում եք, որ ձեր երեխաները անեն ձեր ասածները, ապա պետք է ձեր խոսքերն ու արարքները համապատասխանեն իրար։

9. Անհատականություն

Պատանիներն ինչպե՞ս կարող են պաշտպանել իրենց համոզմունքները։

10. Վստահարժանություն

Հասուն անձնավորություն դառնալու կարևոր քայլերից մեկը ծնողներիդ վստահությունը շահելն է։

11. Աշխատասիրություն

Պատանեկան տարիքից սովորելով ջանասիրաբար աշխատել՝ հետագա կյանքում հաջողության կհասնես ցանկացած գործում, ինչ էլ որ անես։

12. Նպատակներ

Նպատակներին հասնելը կարող է քեզ վստահություն ներշնչել, ամրացնել ընկերական փոխհարաբերություններդ և մեծ ուրախություն պարգևել։

Այլ օգտակար խորհուրդներ ընտանիքների համար

Աստվածաշնչյան խորհուրդները կարող են օգնել ձեզ երջանիկ ընտանիք ունենալ։