Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

1 | Աղոթք. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք»

1 | Աղոթք. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք»

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է. «Ձեր ամբողջ հոգսը [Աստծու] վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 ՊԵՏՐՈՍ 5։7

Ինչ է դա նշանակում

Եհովա Աստված հորդորում է մեզ խոսել իր հետ ցանկացած բանի մասին, ինչը բեռի պես ծանրացել է մեր մտքի ու սրտի վրա (Սաղմոս 55։22)։ Անկախ նրանից՝ մեր խնդիրը մեծ է, թե փոքր, մենք կարող ենք աղոթել դրա մասին։ Եթե խնդիրը կարևոր է մեզ համար, ապա կարևոր է նաև Եհովայի համար։ Աղոթքը կարող է մեծապես օգնել, որ մտքի խաղաղություն ունենանք (Փիլիպպեցիներ 4։6, 7

Ինչպես դա կարող է օգնել

Եթե հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենք, հնարավոր է մեզ միայնակ զգանք։ Միշտ չէ, որ մարդիկ լիովին հասկանում են, թե ինչերի միջով ենք անցնում (Առակներ 14։10)։ Բայց երբ Աստծուն անկեղծորեն պատմում ենք մեր ապրումների մասին, նա ամենայն ուշադրությամբ ու կարեկցանքով լսում է մեզ։ Եհովան տեսնում է ամեն բան։ Նա գիտի, թե ինչերի դեմ ենք պայքարում, թե որքան դժվար է մեզ համար, և ուզում է, որ իրեն աղոթքով պատմենք այն ամենի մասին, ինչն անհանգստացնում է մեզ (2 Տարեգրություն 6։29, 30

Երբ աղոթում ենք Եհովային, լցվում ենք վստահությամբ, որ մենք կարևոր ենք նրա համար։ Մենք էլ կարող ենք զգալ այն, ինչ սաղմոսերգուն, որը հետևյալ խոսքերն ուղղեց Եհովային. «Դու տեսար իմ տառապանքը, իմացար հոգուս վիշտը» (Սաղմոս 31։7)։ Միայն այն բանի գիտակցումը, որ Եհովան տեսնում է մեր տառապանքը, կարող է օգնել, որ չհանձնվենք ու շարունակենք մեր պայքարը։ Բայց Եհովան մեր տառապանքներն ու դժվարությունները տեսնելուց ավելին է անում։ Նա բոլորից լավ է հասկանում, թե ինչերի միջով ենք անցնում, և օգնում է մխիթարություն գտնել Աստվածաշնչում։