Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ է կամ ո՞վ է Սատանան

Ի՞նչ է կամ ո՞վ է Սատանան

Ի՞նչ է կամ ո՞վ է Սատանան

ԹԵՐԵՎՍ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ, որ Սատանան

  • ոգեղեն անձնավորություն է

  • մարդու սրտում եղած չարությունն է

  • մարդկային երևակայության արդյունք է

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Սատանան խոսեց Հիսուսի հետ և «փորձեց» նրան (Մատթեոս 4։1–4)։ Հետևաբար, Սատանան երևակայական անձնավորություն չէ, ոչ էլ պարզապես չարության խորհրդանիշ է։ Նա չար ոգեղեն անձնավորություն է։

ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

  • Սատանան սկզբում սուրբ և անարատ հրեշտակ էր, բայց «ճշմարտության մեջ հաստատ չմնաց» (Հովհաննես 8։44)։ Նա դարձավ ստախոս և ըմբոստացավ Աստծու դեմ։

  • Ուրիշ հրեշտակներ էլ ըմբոստացան ու միացան Սատանային (Հայտնություն 12։9

  • Սատանան հոգևոր առումով կուրացնում է շատերին, որ նրանք չհավատան իր գոյությանը (2 Կորնթացիներ 4։4

Սատանան կարո՞ղ է իր իշխանության տակ պահել մարդուն

ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ԱՍՈՒՄ ԵՆ, որ այն միտքը, թե Սատանան կառավարում է մարդկանց, պարզապես անհեթեթություն է։ Մինչդեռ ուրիշներն էլ մտածում են, որ հնարավոր է ընկնել չար ոգիների իշխանության տակ։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Սատանան մեծ ազդեցություն է բանեցնում ողջ մարդկության վրա, բայց նա չի կարող կառավարել յուրաքանչյուր մարդու անհատապես։

ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

  • Սատանան դիմում է խորամանկ միջոցների, որպեսզի ավելի շատ մարդկանց վրա ազդեցություն բանեցնի (2 Կորնթացիներ 11։14

  • Որոշ դեպքերում չար ոգիները կարող են իրենց իշխանության տակ պահել մարդկանց (Մատթեոս 12։22

  • Աստծու օգնությամբ կարող եք հաջողությամբ «հակառակվել Բանսարկուին» (Հակոբոս 4։7