Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դու կարո՛ղ ես լինել խաղաղարար

Դու կարո՛ղ ես լինել խաղաղարար

Դու կարո՛ղ ես լինել խաղաղարար

ԹԵՊԵՏ ծնվում ենք որոշ սխալ հակումներով, սակայն պետք է ընդունենք, որ բռնի վարքագիծը սովորաբար ձեռք է բերվում։ Նույնը կարող ենք ասել խաղաղարար դառնալու մասին։ Իսկ ո՞վ կարող է սովորեցնել մեզ խաղաղարար դառնալ։ Ինչ խոսք, ամենահեղինակավոր անձնավորությունը մեր Արարիչն է, որի իմաստությունը անգերազանցելի է։ Քննենք հինգ միջոց և իմաստության այն գոհարները, որ գտնվում են Աստվածաշնչում։

1 «Բռնավոր մարդուն մի՛ նախանձիր» (Առակներ 3։31)։ Իրականում, ուժեղ մարդը նա է, ով ինքնատիրապետում և մեղմություն է դրսևորում։ «Նա, ով չի շտապում բարկանալ, հզոր մարդուց լավ է»,— գրված է Առակներ 16։32-ում։ Ամուր պատվարի նման՝ անհատը կարող է դեմ կանգնել սադրանքի ճնշմանը՝ բարկությանը մեղմությամբ արձագանքելով։ Եվ այդպիսով նա «կհեռացնի ցասումը» (Առակներ 15։1)։ Իսկ նա, ով հակված է բարկանալու, փոքր առիթի դեպքում չի կարողանում զսպել իրեն և պոռթկում է (Առակներ 25։28

2 Իմաստությամբ ընտրիր ընկերներիդ։ «Բռնավոր մարդը կհրապուրի իր մերձավորին»,— գրված է Առակներ 16։29 համարում։ Մինչդեռ «իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա» (Առակներ 13։20)։ Այո՛, երբ շփվում ենք խաղաղարար մարդկանց հետ, ովքեր ունեն ինքնատիրապետում և մեղմ են, նմանվում ենք նրանց։

3 Իսկական սեր զարգացրու ուրիշների հանդեպ։ Սիրո լավագույն նկարագրությունը կարող ենք գտնել 1 Կորնթացիներ 13։4–7 համարներում։ Այնտեղ կարդում ենք. «Սերը համբերատար է ու բարի.... [Այն] բարկությամբ չի բորբոքվում, վիրավորանքները չի հաշվում.... Ամեն ինչի դիմանում է.... ամեն ինչի տոկում է»։ Հիսուսն ասաց, որ եթե ուզում ենք ընդօրինակել Աստծու սերը, պետք է սիրենք նույնիսկ մեր թշնամիներին (Մատթեոս 5։44, 45

4 Վստահ եղիր, որ Աստված կհատուցի ամբարիշտներին։ «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք.... Որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ։ Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար.... որովհետև գրված է. «Վրեժխնդրությունը իմն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան» (Հռոմեացիներ 12։17–19)։ Երբ հավատ ենք դրսևորում Աստծու և նրա խոստումների հանդեպ, ներքին խաղաղություն ենք ունենում, ինչը հավատ չունեցող մարդիկ անկարող են նույնիսկ հասկանալ (Սաղմոս 7։14–16; Փիլիպպեցիներ 4։6, 7

5 Սպասիր, որ Աստծու Թագավորությունը երկրի վրա խաղաղություն հաստատի։ Աստծու Թագավորությունը երկնքում գտնվող կառավարություն է, որը շուտով արմատախիլ կանի չարերին և լիարժեք իշխանություն կունենա ողջ երկրի վրա (Սաղմոս 37։8–11; Դանիել 2։44)։ Այդ Թագավորության իշխանության ներքո «արդարը կծաղկի, և խաղաղության առատություն կլինի, մինչև որ լուսինը էլ չլինի» (Սաղմոս 72։7

Աստվածաշնչյան այս ուսմունքները միլիոնավոր մարդկանց են օգնել դառնալու խաղաղասեր, այդ թվում նաև բռնի վարք ունեցողներին։ Նրանցից մեկը Սալվադոր Գարսան է։