Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՉԸ ԳՈՐԾՆԱԿԱ՞Ն Է ԱՅՍՕՐ

Չհնացող արժեքներ. հավատարմություն

Չհնացող արժեքներ. հավատարմություն

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Թող ամուսնությունը բոլորի համար պատվական լինի, և ամուսնական անկողինը՝ չպղծվի» (Եբրայեցիներ 13։4

ՕԳՈՒՏՆԵՐԸ։ Ոմանք այս խորհուրդը համարում են հնացած։ Սակայն նրանք չարաչար սխալվում են։ Անհավատարմությունը այսօր նույնքան խոր ցավ է պատճառում մարդկանց, որքան որ պատճառել է հին ժամանակներում (Առակներ 6։34, 35

Ջեսին, որը երջանիկ ամուսին է և հոգատար հայր, գրում է. «Հավատարմությունը օգնում է, որ ես ու կինս ամուր փոխհարաբերություններ ունենանք և երջանիկ լինենք։ Վստահությունն անչափ կարևոր է ամուսնական փոխհարաբերություններում։ Իսկ անհավատարմությունը կործանում է վստահությունը»։ Այն շատ վատ է անդրադառնում նաև երեխաների վրա։

Լիգայան * պատմում է, թե ինչպես էր իր ապրելակերպով վտանգի ենթարկել իր ամուսնական փոխհարաբերությունները։ Նա ասում է. «Ես սկսեցի շփվել վատ մարդկանց հետ։ Որոշ ժամանակ անց արդեն մասնակցում էի գիշերային սանձարձակ խրախճանքների և դավաճանում էի ամուսնուս»։ Արդյոք այդպիսի ապրելակերպը ուրախություն պատճառո՞ւմ էր նրան։ Բոլորովի՛ն։ Նա շարունակ վիճում էր ամուսնու հետ և իրեն դժբախտ ու թշվառ էր զգում։ Լիգայան պատմում է. «Ես սկսեցի մտածել այն մասին, թե ինչ քաոսային վիճակում եմ հայտնվել, ու հասկացա, թե որքան իրավացի էին ծնողներս, որոնք հաճախ ասում էին ինձ, որ «վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները»» (1 Կորնթացիներ 15։33

Լիգայան շարունակում է. «Քանի դեռ շատ ուշ չէր, ես որոշեցի վերջ տալ իմ անխոհեմ ապրելակերպին։ Սկսեցի ուսումնասիրել Աստվածաշունչը, բայց վճռեցի, որ այս անգամ պետք է կիրառեմ իմ սովորածը»։ Ի՞նչ արդյունքներ բերեց նրա այդ որոշումը։ Նա փրկեց իր ամուսնությունը, իսկ նրա ամուսինը սկսեց ջերմությամբ ու հարգանքով վերաբերվել նրան։ Լիգայան ասում է. «Աստվածաշունչը փոխեց կյանքս։ Բոլորովին չեմ ափսոսում, որ թողել եմ իմ հին ապրելակերպը և այսպես կոչված ընկերներիս»։

^ պարբ. 6 Որոշ անուններ փոխված են։