Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Այսպիսի մարդկանց թանկ համարեք»

«Այսպիսի մարդկանց թանկ համարեք»

ՍԿՍԱԾ 1992թ.-ից՝ փորձառու և հասուն երեցներ են նշանակվել, որպեսզի օգնեն Կառավարիչ մարմնի կոմիտեներին կատարելու իրենց աշխատանքը։ * Այս օգնականները, որոնք «ուրիշ ոչխարներից» են, արժեքավոր աջակցություն են ցույց տալիս Կառավարիչ մարմնին (Հովհ. 10։16)։ Նրանք ամեն շաբաթ մասնակցում են այն կոմիտեի հանդիպմանը, որում նշանակված են։ Այդ հանդիպումների ժամանակ օգնականները ընդհանուր տեղեկություններ են ներկայացնում և առաջարկներ անում։ Վերջնական որոշումները կայացնում է Կառավարիչ մարմինը, իսկ օգնականները իրագործում են դրանք և կատարում ցանկացած հանձնարարություն, որ ստանում են։ Օգնականները ուղեկցում են Կառավարիչ մարմնի անդամներին հատուկ և միջազգային համաժողովների ժամանակ։ Նրանք գուցե նաև նշանակվեն որպես գլխավոր վարչության ներկայացուցիչներ՝ այցելելու տարբեր մասնաճյուղեր։

Մի եղբայր, ով 1992թ.-ից ի վեր ծառայել է որպես Կառավարիչ մարմնի օգնական, ասում է. «Երբ կատարում եմ ինձ հանձնարարված առաջադրանքները, Կառավարիչ մարմինը կարողանում է լիարժեքորեն կենտրոնանալ հոգևոր գործերի վրա»։ Մեկ այլ եղբայր, որը երկու տասնամյակ ծառայել է որպես օգնական, ասում է. «Երբեք չէի մտածի, որ այսպիսի մեծ առանձնաշնորհում կունենամ»։

Կառավարիչ մարմինը շատ է վստահում իր օգնականներին և գնահատում է այն արժեքավոր ծառայությունը, որ մատուցում են այդ հավատարիմ և ջանասեր եղբայրները։ Թող որ բոլորս «այսպիսի մարդկանց թանկ համարենք» (Փիլիպ. 2։29

^ պարբ. 2 «Աստծու Թագավորությունը իշխում է» գրքի՝ 12-րդ գլխի «Ինչպես է Կառավարիչ մարմինը առաջ տանում Թագավորության շահերը» շրջանակում կարող ես ավելի շատ տեղեկություններ գտնել Կառավարիչ մարմնի վեց կոմիտեների պատասխանատվությունների մասին։