Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Սովորենք Աստծու Խոսքից

Կարո՞ղ ես ապրել հավիտյան

Կարո՞ղ ես ապրել հավիտյան

Այս հոդվածում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք գուցե քեզ հետաքրքրել են, և ցույց է տրվում, թե քո Աստվածաշնչում որտեղ կարող ես գտնել դրանց պատասխանները։ Նաև, եթե ցանկանում ես, այս հարցերի շուրջ կարող ես զրուցել Եհովայի վկաների հետ։

1. Ինչո՞ւ են մեզ համար կյանքի տարիները կարճ։

Որոշ կրիաներ ապրում են 150 տարի, որոշ ծառեր՝ 3000 տարի։ Նրանց համեմատ՝ մարդը շատ կարճ է ապրում։ Սակայն մեր կյանքը կրիայի կամ ծառի կյանքից շատ ավելի իմաստալից է։ Եհովա Աստված մարդուն ստեղծել է կյանքը վայելելու ունակությամբ։ Մարդը հաճույք է ստանում համեղ կերակուր ճաշակելիս, քաղցրահունչ երաժշտություն լսելիս, սիրում է սպորտով զբաղվել, ճանապարհորդել, ծանոթանալ ու շփվել մարդկանց հետ, սովորել։ Աստված մեր սրտում անվերջ ապրելու ցանկություն է դրել (կարդա՛ Ժողովող 3։11

2. Կարո՞ղ ենք ապրել հավիտյան։

Եհովա Աստված ապրում է հավիտյան, նա չի մահանում։ Նա է կյանքի Աղբյուրը, ուստի կարող է հավիտենական կյանք տալ մարդկանց (Սաղմոս 36։9; Ամբակում 1։12)։ Նա խոստացել է հավիտենական կյանք պարգևել նրանց, ովքեր հնազանդվում են իրեն։ Ծերություն այլևս չի լինելու (կարդա՛ Հոբ 33։24, 25; Եսայիա 25։8; 33։24

Հիսուսը երկրի վրա եղած ժամանակ բազում հիվանդություններ բուժեց և նույնիսկ հարություն տվեց մահացածներին։ Նրա այդ հրաշքները վստահեցնում են մեզ, որ կատարյալ առողջությամբ հավիտյան ապրելու խոստումը անպատճառ իրականություն կդառնա (կարդա՛ Ղուկաս 7։11–15, 18, 19, 22

 3. Ե՞րբ է հավիտենական կյանքը իրականություն դառնալու։

Աստված ուզում է, որ մենք հավիտյան ապրենք ոչ թե բռնությամբ ու չարությամբ լի այս աշխարհում, այլ դրախտ երկրի վրա։ Նա ուզում է, որ մենք ապահով լինենք (Սաղմոս 37։9, 29; Եսայիա 65։21, 22)։ Երբ երկիրը դրախտի վերածվի, միլիոնավոր մարդիկ, ովքեր մահացել են, հարություն կառնեն։ Հարություն առած այն անհատները, ովքեր կցանկանան երկրպագել ու հնազանդվել Աստծուն, հավիտյան կապրեն դրախտ երկրում (կարդա՛ Ղուկաս 23։42, 43; Հովհաննես 5։28, 29

4. Ինչպե՞ս կարող ենք արժանանալ հավիտենական կյանքին։

Աստծուն ճանաչելու համար արժե ջանքեր գործադրել

Հավիտենական կյանք կարող է տալ միայն Աստված։ Ուստի ճիշտ կվարվենք, եթե ճանաչենք նրան ու մտերմանանք նրա հետ։ Աստվածաշունչը Աստծու մասին գիտելիքներ ձեռք բերելը նմանեցնում է սնունդ ստանալուն (Մատթեոս 4։4)։ Ուտելը հաճելի պրոցես է, բայց կերակուր ձեռք բերելն ու պատրաստելը ջանքեր է պահանջում։ Այդպես էլ հոգևոր կերակուր ստանալն է ջանքեր պահանջում։ Մի՞թե չարժե Աստծու հետ մտերմանալու և հավիտենական կյանք ստանալու համար ջանքեր ներդնել (կարդա՛ Ղուկաս 13։23, 24; Հովհաննես 6։27; 17։3