Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Բնական աղետներ. մի՞թե փաստում են, թե Աստված դաժան է

Բնական աղետներ. մի՞թե փաստում են, թե Աստված դաժան է

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։ «Աստված է ղեկավարում աշխարհը, հետևաբար նա է բնական աղետների պատճառը։ Ուրեմն նա դաժան է»։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Ո՞վ է Չարը։ Աստվածաշունչը բացահայտում է նրա ինքնությունը։ Նա Սատանան է (Մատթեոս 13։19; Մարկոս 4։15)։ Եվ քանի որ Սատանան իշխանություն ունի երկրի վրա, նա է դրդում մարդկանց լինելու անձնասեր, ագահ, անհեռատես։ Արդյոք դա չի՞ օգնում մեզ հասկանալու, թե ինչու մարդիկ խնամքով չեն վերաբերվում շրջակա միջավայրին։ Շատ մասնագետներ նախազգուշացնում են, որ շրջակա միջավայրի նկատմամբ նման վերաբերմունքը նպաստում է, որ բնական աղետներ լինեն, և որ դրանք ավելի մեծ վնասների ու կորուստների պատճառ դառնան։

Այդ դեպքում ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ Սատանան այդքան մեծ ազդեցություն ունենա մարդկանց վրա։ Վերադառնանք մարդկության պատմության առաջին էջերին, երբ մեր նախածնողներն ըմբոստացան Աստծու դեմ՝ մերժելով նրա իշխանությունը։ Մարդկանց մեծամասնությունը մինչ օրս հետևում է նրանց օրինակին։ Սխալ ընտրություն կատարելով՝ մարդիկ իրենց հանձնել են Աստծու թշնամու՝ Սատանայի ձեռքը։ Այդ պատճառով Հիսուսը նրան կոչում է «այս աշխարհի իշխանը» (Հովհաննես 14։30)։ Սակայն արդյո՞ք Սատանան հավիտյան է իշխելու։ Ո՛չ։

Եհովան * քարսիրտ չէ։ Նա անտարբերությամբ չի վերաբերվում մարդկանց տառապանքին։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է, թե ինչ էր զգում Աստված, երբ տեսնում էր իր ժողովրդի՝ իսրայելացիների տառապանքը. «Նրանց բոլոր նեղությունների մեջ նա էլ էր նեղվում» (Եսայիա 63։9)։ Գթառատ Աստված շուտով վերջ է դնելու Սատանայի դաժան իշխանությանը։ Նա իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, նշանակել է Թագավոր, որն արդարությամբ իշխելու է հավիտյան։

ԻՆՉՊԵՍ Է ԱՅՍ ՀԱՐՑԸ ԱՌՆՉՎՈՒՄ ՔԵԶ։ Սատանայի իշխանության տակ մարդիկ պաշտպանված չեն բնական աղետներից, սակայն Հիսուսի իշխանության օրոք նրանք ապահով կլինեն։ Աստվածաշնչում կարդում ենք, թե մի անգամ ինչպես Հիսուսը պաշտպանեց իր աշակերտներին ուժգին փոթորկից. «Նա.... սաստեց քամուն և ծովին ասաց. «Լռի՛ր։ Հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ հանդարտություն տիրեց»։ Տեսնելով դա՝ աշակերտներն իրար մեջ ասացին. «Այս մարդն ո՞վ է, որ նույնիսկ քամին ու ծովն են հնազանդվում նրան» (Մարկոս 4։37–41)։ Այս դեպքը վստահեցնում է մեզ, որ իր իշխանության ժամանակ Հիսուսը կպաշտպանի հնազանդ մարդկությանը (Դանիել 7։13, 14

^ պարբ. 5 «Եհովան» Աստծու անունն է, որ գրված է Աստվածաշնչում։