Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կա՞ այնպիսի կրոն, որ արժանի է վստահության

Կա՞ այնպիսի կրոն, որ արժանի է վստահության

Եթե հիասթափվել եք որևէ կրոնից, թերևս դժվար լինի վստահել մեկ այլ կրոնի։ Այնուամենայնիվ կա այնպիսի կրոն, որը արժանի է վստահության։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, մի խումբ հավատարիմ հետևորդներ հավաքեց և սովորեցրեց ապրել Աստծու չափանիշների համաձայն։ Այսօր էլ կան Հիսուսի ճշմարիտ հետևորդներ, մարդիկ, ովքեր ձգտում են առաջնորդվել քրիստոնեական չափանիշներով։ Որտե՞ղ կարող եք գտնել նրանց։

Էստելը, որի մասին նշվեց նախորդ հոդվածներից մեկում, ասում է. «Ես սկսեցի հասկանալ Աստվածաշունչը, երբ Եհովայի վկաների օգնությամբ ուսումնասիրեցի այն։ Երկար ժամանակ չպահանջվեց ըմբռնելու Հովհաննես 8։32-ում գրված Հիսուսի խոսքերի իմաստը. «Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ»»։

Ռեյը, որի մասին նույնպես արդեն խոսվել է, նշում է. «Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչը ուսումնասիրելիս իմացա, որ Աստված պատասխանատու չէ մարդկանց տառապանքի համար։ Հասկացա, որ նա հիմնավոր պատճառ ունի թույլ տալու անօրենությունը, բայցև խոստանում է շուտով վերացնել այն»։

Ճիշտ է, հեշտ չէ լողալ հոսանքին հակառակ՝ հետևել բարոյական բարձր չափանիշների անօրեն աշխարհում, բայց հնարավոր է։ Կան շատ մարդիկ, ովքեր ցանկանում են հասկանալ Աստվածաշունչը և սովորածը կիրառել։ Այդ պատճառով ամբողջ աշխարհում Եհովայի վկաները միլիոնավոր մարդկանց անվճար օգնում են ուսումնասիրելու Աստվածաշունչը, ինչի արդյունքում այդ մարդիկ իմանում են, թե ինչ է իրականում սովորեցնում Աստծու Խոսքը, մտերմանում են Արարչի հետ և իրենց կյանքը բարեփոխելով՝ լցնում երջանկությամբ *։

Հարցրեք Եհովայի վկաներին, թե ինչու են վստահում իրենց կրոնին

Հաջորդ անգամ Եհովայի վկաներին հանդիպելիս հարցրեք, թե ինչու են նրանք վստահում իրենց կրոնին։ Քննեք նրանց ուսմունքները և իմացեք, թե արդյոք նրանք ապրում են աստվածաշնչյան սկզբունքների համաձայն։ Այնուհետև որոշեք, թե կա՞ այնպիսի կրոն, որին կարող եք վստահել։

^ պարբ. 5 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։