Գաղատացիներ 5։1-26

5  Հենց այսպիսի ազատության համար Քրիստոսը մեզ ազատեց+։ Ուստի հաստա՛տ եղեք+ և դարձյալ մի՛ մտեք ծառայության լծի տակ+։  Ահա ես՝ Պողոսս, ասում եմ ձեզ, որ եթե թլփատվեք+, ապա Քրիստոսը ոչ մի բանով օգտակար չի լինի ձեզ։  Դարձյալ վկայում եմ ամեն մի թլփատվող մարդու, որ նա պարտավորված է ամբողջ Օրենքը կատարել+։  Ով էլ որ լինեք, եթե փորձում եք օրենքի միջոցով արդար հայտարարվել+, զատված եք Քրիստոսից. դուք հեռացել եք նրա անզուգական բարությունից+։  Իսկ մենք փափագով սպասում ենք, որ Աստծու աչքին արդար դառնանք, ինչը միայն հնարավոր է սուրբ ոգու և մեր հավատի շնորհիվ+։  Քրիստոս Հիսուսի հետ միավորվելուց հետո ո՛չ թլփատությունը արժեք ունի, ո՛չ էլ անթլփատությունը+, այլ հավատը+, որը դրսևորվում է սիրո միջոցով+։  Լավ էիք վազում+։ Ո՞վ խանգարեց ձեզ, որ չհնազանդվեք ճշմարտությանը+։  Այսպիսի համոզումը Նրանից չէ, ով կանչեց ձեզ+։  Մի փոքր թթխմորը խմորում է ողջ զանգվածը+։ 10  Ես վստահ եմ+ ձեզ՝ Տիրոջ հետ միաբանվածներիդ+ վրա, որ դուք այլ կերպ չեք մտածի, բայց նա, ով խանգարում է ձեզ+, ով էլ որ լինի, կստանա իր դատաստանը+։ 11  Իսկ ես, եղբայրնե՛ր, եթե դեռ թլփատություն եմ քարոզում, ապա ինչո՞ւ եմ մինչև հիմա հալածվում։ Ուրեմն տանջանքի ցիցն+ այլևս գայթակղության քար+ չէ+։ 12  Իսկ այն մարդիկ, որոնք փորձում են կործանել ձեր հավատը+, կուզեի, որ նույնիսկ ամորձատվեն+։ 13  Դուք, եղբայրնե՛ր, ազատության համար եք կանչվել+, միայն թե այս ազատությունը մի՛ օգտագործեք որպես պատրվակ մարմնի համար+, այլ սիրով ծառայեք միմյանց+, 14  որովհետև ամբողջ Օրենքը կատարվում է+ մեկ խոսքով. «Մերձավորիդ սիրիր քո անձի պես»+։ 15  Սակայն եթե շարունակ իրար կծեք ու հոշոտեք+, զգույշ եղեք, որ իրար չոչնչացնեք+։ 16  Ասում եմ ձեզ. շարունակեք ընթանալ ոգով+ և մարմնական ոչ մի ցանկություն չեք անի+։ 17  Մարմինն իր ցանկություններով դեմ է ոգուն+, ոգին էլ դեմ է մարմնին։ Եվ քանի որ սրանք հակառակվում են իրար, այն ամենը, ինչ կուզենայիք անել, չեք անում+։ 18  Իսկ եթե ոգով եք առաջնորդվում+, ապա օրենքի տակ չեք+։ 19  Մարմնի գործերն ակնհայտ են+. դրանք են՝ պոռնկություն+, անմաքրություն, անառակ վարք+, 20  կռապաշտություն, ոգեհարցություն*+, թշնամություններ, պառակտումներ, խանդ, զայրույթի պոռթկումներ, վեճեր, բաժանումներ, աղանդավորություն, 21  նախանձ, հարբեցողություններ+, խրախճանքներ և նման բաներ։ Սրանց մասին զգուշացնում եմ ձեզ, ինչպես և նախազգուշացրել էի, որ այսպիսի բաներ անողները+ Աստծու թագավորությունը չեն ժառանգի+։ 22  Սակայն ոգու պտուղն է+՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, առաքինություն*+, հավատ, 23  մեղմություն*, ինքնատիրապետում+։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա+։ 24  Ովքեր Քրիստոս Հիսուսին են պատկանում, մարմինն իր կրքերով ու ցանկություններով հանդերձ ցցին են գամել+։ 25  Եթե ոգով ենք ապրում, եկեք շարունակենք ոգով էլ պատշաճորեն վարվել+։ 26  Եկեք չլինենք սնապարծ՝ իրար մրցակցության չհրահրենք+ և իրար չնախանձենք+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «թմրադեղերի գործածում»։ Տե՛ս Հտն 21։8-ի ծնթ.։
Բարու հատկությունը, կամ՝ բարի լինելը, բարձր բարոյականություն։ Սա դրական հատկություն է և արտահայտվում է մարդկանց համար բարի և օգտակար գործեր կատարելով։
Կամ՝ «հեզություն»։