Դատավորներ 6։1-40

6  Իսրայելի որդիները սկսեցին անել այն, ինչը չար է Եհովայի աչքին+։ Ուստի Եհովան նրանց յոթ տարի Մադիանի ձեռքը տվեց+։  Եվ Մադիանի ձեռքը սկսեց տիրել Իսրայելի վրա+։ Իսրայելի որդիները Մադիանի պատճառով լեռներում իրենց համար ստորգետնյա պահեստներ շինեցին, ինչպես նաև քարայրեր ու անառիկ տեղեր+։  Երբ իսրայելացիները սերմ էին ցանում+, գալիս էին մադիանացիները, ամաղեկացիներն+ ու Արևելքի բնակիչները+ և նրանց վրա էին հարձակվում։  Բանակ էին դնում նրանց դեմ ու ոչնչացնում երկրի բերքը մինչև Գազա. Իսրայելում ապրուստ չէին թողնում, ո՛չ ոչխար, ո՛չ ցուլ և ո՛չ էլ էշ+։  Նրանք գալիս էին իրենց անասուններով ու վրաններով։ Մորեխների պես բազմաքանակ էին+. նրանց ու նրանց ուղտերին թիվ չկար+։ Ներխուժում էին այդ երկիրը, որ ավերեն այն+։  Իսրայելը Մադիանի պատճառով ծայրահեղ աղքատության հասավ, և Իսրայելի որդիները սկսեցին Եհովային օգնության կանչել+։  Քանի որ Իսրայելի որդիները Մադիանի պատճառով Եհովային օգնության կանչեցին+,  Եհովան մարդ ուղարկեց Իսրայելի որդիների մոտ՝ մի մարգարեի+, որ ասի նրանց. «Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես էի, որ հանեցի ձեզ Եգիպտոսից+ ու դուրս բերեցի ստրկության տնից+։  Ես ազատեցի ձեզ Եգիպտոսի ու ձեր բոլոր հալածողների ձեռքից. քշեցի նրանց ձեր առաջից ու նրանց երկիրը ձեզ տվեցի+։ 10  Եվ ասացի ձեզ. «Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը+։ Մի՛ վախեցեք ամորհացիների աստվածներից+, որոնց երկրում դուք բնակվում եք»+։ Բայց դուք չլսեցիք իմ ձայնին»»+։ 11  Ավելի ուշ Եհովայի հրեշտակը եկավ+ ու նստեց Աբիեզերի+ սերնդից Հովասին պատկանող մեծ ծառի տակ, որը Եփրայում էր գտնվում, իսկ նրա որդի Գեդեոնը+ ցորեն էր ծեծում հնձանում, որ կարողանար արագ թաքցնել մադիանացիներից։ 12  Եհովայի հրեշտակը հայտնվեց նրան ու ասաց. «Եհովան քեզ հետ է+, ո՛վ խիզախ և ուժեղ մարդ»։ 13  Գեդեոնն ասաց նրան. «Ների՛ր ինձ, տե՛ր իմ, բայց եթե Եհովան մեզ հետ է, ինչո՞ւ այս ամենը պատահեց մեզ+, և ո՞ւր են նրա բոլոր զարմանահրաշ գործերը+, որոնց մասին մեր հայրերը պատմել են մեզ+՝ ասելով. «Մի՞թե Եհովան մեզ Եգիպտոսից չհանեց»+։ Իսկ հիմա Եհովան թողել է մեզ+ և Մադիանի ձեռքն է մեզ տալիս»։ 14  Այդ ժամանակ Եհովան շրջվեց նրա կողմն ու ասաց. «Գնա՛ քո այդ զորությամբ+ և դու կփրկես Իսրայելին Մադիանի ձեռքից+։ Չէ՞ որ ես եմ քեզ ուղարկում»+։ 15  Նա էլ ասաց նրան. «Ների՛ր ինձ, Եհո՛վա։ Ինչո՞վ փրկեմ Իսրայելին+։ Ահա իմ ազգատոհմը* ամենաաննշանն է Մանասեի մեջ, և ես ամենափոքրն եմ իմ հոր տան մեջ»+։ 16  Սակայն Եհովան ասաց. «Ես քեզ հետ կլինեմ+, և դու կջարդես մադիանացիներին+ մեկ մարդու պես»։ 17  Նա էլ ասաց. «Եթե բարեհաճություն եմ գտել քո աչքում+, ինձ մի նշան ցույց տուր, որ դու ես ինձ հետ խոսողը+։ 18  Խնդրում եմ, մի՛ գնա այստեղից, մինչև որ քեզ մոտ գամ+ և իմ նվերը բերեմ ու դնեմ քո առաջ»+։ Նա ասաց. «Կնստեմ այստեղ, մինչև որ դու վերադառնաս»։ 19  Գեդեոնը ներս մտավ, մի ուլ պատրաստեց+ և մեկ արդու* ալյուրից անթթխմոր հացեր թխեց+։ Միսը նա զամբյուղի մեջ դրեց, իսկ մսաջուրը կաթսայի մեջ լցրեց, որից հետո տարավ նրա մոտ՝ մեծ ծառի տակ, ու մատուցեց։ 20  Ճշմարիտ Աստծու հրեշտակն ասաց նրան. «Վերցրո՛ւ միսն ու անթթխմոր հացերը և դիր այն մեծ քարին+, իսկ մսաջուրը քարի վրա լցրու»։ Նա այդպես էլ արեց։ 21  Եհովայի հրեշտակը իր ձեռքի գավազանը մեկնեց և ծայրով դիպավ մսին ու անթթխմոր հացերին. քարից կրակ դուրս եկավ և լափեց միսն ու անթթխմոր հացերը+։ Իսկ Եհովայի հրեշտակն անհետացավ նրա աչքի առաջից։ 22  Այդ ժամանակ Գեդեոնը հասկացավ, որ դա Եհովայի հրեշտակն էր+։ Գեդեոնն ասաց. «Վա՜յ ինձ, Գերիշխա՛ն Տեր Եհովա, որովհետև Եհովայի հրեշտակին երես առ երես տեսա»+։ 23  Սակայն Եհովան ասաց նրան. «Խաղաղությո՛ւն քեզ+։ Մի՛ վախեցիր+։ Դու չե՛ս մեռնի»+։ 24  Այդ ժամանակ Գեդեոնն այնտեղ Եհովայի համար մի զոհասեղան+ շինեց. մինչև այսօր այն կոչվում է+ Եհովա-​Շալոմ* ու գտնվում է Աբիեզերյանների Եփրայում+։ 25  Հենց այդ գիշեր Եհովան ասաց նրան. «Վերցրո՛ւ քո հոր մատղաշ ցուլը, այսինքն՝ յոթ տարեկան երկրորդ մատղաշ ցուլը, քանդի՛ր քո հորը պատկանող Բահաղի զոհասեղանը+ և կոտրի՛ր դրա մոտ գտնվող սուրբ ձողը+։ 26  Ապա այս ապահով բարձունքի գլխին քարերը շարքով դնելով՝ մի զոհասեղան շինիր քո Աստված Եհովայի համար։ Վերցրու այդ մատղաշ ցլին և քո կոտրած սուրբ ձողի փայտերի վրա այրելով՝ որպես ողջակեզ մատուցիր նրան»։ 27  Ուստի Գեդեոնը իր ծառաներից տասը մարդ վերցրեց և արեց այնպես, ինչպես Եհովան էր նրան ասել+, սակայն իր հոր տնեցիներից ու քաղաքի բնակիչներից վախենալով՝ այդ բանը ցերեկը չարեց, այլ գիշերն արեց+։ 28  Երբ քաղաքի բնակիչները առավոտյան կանուխ վեր կացան, տեսան, որ Բահաղի զոհասեղանը քանդված է, և նրա կողքին գտնվող սուրբ ձողը+՝ կոտրատված, իսկ երկրորդ մատղաշ ցուլը նոր շինված զոհասեղանի վրա ողջակեզ է արված։ 29  Նրանք իրար ասացին. «Ո՞վ է արել այս բանը»։ Եվ սկսեցին հարցուփորձ անել ու փնտրել։ Վերջապես ասացին. «Հովասի որդի Գեդեոնն է արել»։ 30  Այդ ժամանակ քաղաքի բնակիչներն ասացին Հովասին. «Դո՛ւրս հանիր քո որդուն, նա պետք է մեռնի+, որովհետև քանդել է Բահաղի զոհասեղանը և նրա մոտ գտնվող սուրբ ձողն էլ կոտրել է»։ 31  Հովասն+ իր դեմ դուրս եկած բոլոր մարդկանց+ ասաց. «Մի՞թե դո՛ւք պետք է պաշտպանեք Բահաղին, կամ մի՞թե դո՛ւք պետք է փրկեք նրան։ Ով որ պաշտպանի նրան, մահվան կմատնվի այս առավոտ+։ Եթե նա Աստված է+, ապա թող ինքը պաշտպանի իրեն+, քանի որ ինչ-​որ մեկը քանդել է իր զոհասեղանը»։ 32  Եվ հենց այդ օրը նա Հերոբահաղ*+ անվանեց նրան՝ ասելով. «Թող Բահաղն ինքը պաշտպանի իրեն, որովհետև ինչ-​որ մեկը քանդել է նրա զոհասեղանը»+։ 33  Բոլոր մադիանացիները+, ամաղեկացիներն+ ու Արևելքի բնակիչները+ հավաքվեցին+, անցան գետը ու բանակ դրեցին Հեզրայելի+ հովտում։ 34  Եհովայի ոգին+ պարուրեց Գեդեոնին. նա փչեց եղջերափողը+, և Աբիեզերյանները+ կանչվեցին, որ նրա հետևից գնան։ 35  Նա պատգամաբերներ ուղարկեց+ Մանասեի ամբողջ ցեղին, և նրանք էլ կանչվեցին, որ իր հետևից գնան։ Պատգամաբերներ ուղարկեց նաև Ասերի, Զաբուղոնի, Նեփթաղիմի ցեղերին, և նրանք իր մոտ եկան։ 36  Այդ ժամանակ Գեդեոնն ասաց ճշմարիտ Աստծուն. «Եթե դու փրկելու ես Իսրայելին իմ միջոցով, ինչպես որ խոստացել ես+, 37  ահա ես խուզած բուրդ կդնեմ կալի մեջ։ Եթե ցողը նստի միայն բրդի վրա, իսկ ամբողջ գետինը չոր մնա, ապա կիմանամ, որ Իսրայելին իմ միջոցով ես ազատելու, ինչպես որ խոստացել ես»։ 38  Այդպես էլ եղավ։ Երբ հաջորդ օրը վաղ առավոտյան նա վեր կացավ, քամեց բուրդը և դրանից մի մեծ գավաթ լիքը ջուր հանեց։ 39  Սակայն Գեդեոնն ասաց ճշմարիտ Աստծուն. «Թող քո բարկությունը չբորբոքվի ինձ վրա, թույլ տուր մեկ անգամ էլ խոսեմ։ Խնդրում եմ, թույլ տուր մեկ անգամ էլ բրդով փորձեմ։ Այս անգամ թող միայն բուրդը չոր մնա, իսկ ամբողջ գետնի վրա ցող լինի»։ 40  Այդ գիշեր Աստված այդպես էլ արեց. միայն բուրդը չոր մնաց, իսկ ամբողջ գետնի վրա ցող եղավ։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «իմ հազարը»։
Մոտ 22 լ.։ Տե՛ս հավելված 17։
Նշ. է «Եհովան խաղաղություն է»։
Նշ. է «թող Բահաղը պաշտպանվի նրանից»։