Եսայիա 53։1-12

53  Ո՞վ հավատաց մեր լսած լուրին+։ Ո՞ւմ հայտնի դարձավ+ Եհովայի բազուկը+։  Նրա առաջ նա դուրս կգա ինչպես մի ոստ+ և ինչպես մի արմատ ծարավուտ երկրից։ Նա չունի ո՛չ փառահեղ կերպարանք, ո՛չ էլ շքեղություն+, ու երբ տեսնենք նրան, նրա տեսքը չի գրավի մեզ+։  Մարդիկ արհամարհում էին նրան+ ու խուսափում էին նրանից՝ այն մարդուց, որը իմացավ, թե ինչ է ցավն ու հիվանդությունը+։ Մենք հեռացնում էինք մեր հայացքը, որ չտեսնենք նրա դեմքը+։ Նա արհամարհված էր, և մենք նրան բանի տեղ չէինք դնում+։  Հիրավի, նա մեր հիվանդություններն էր տանում+ ու մեր ցավերն էր կրում+։ Իսկ մենք կարծում էինք, թե Աստված է նրան տանջում+, հարվածում+ ու կեղեքում+։  Բայց նա խոցվեց+ մեր անօրենությունների+ համար ու ջախջախվեց մեր հանցանքների համար+։ Նրա կրած պատիժը մեզ խաղաղություն բերեց+, ու նրա վերքերի+ շնորհիվ բուժվեցինք+։  Մենք բոլորս թափառում էինք ոչխարների պես+, յուրաքանչյուրս դեպի իր ճանապարհն էր թեքվել, բայց Եհովան բոլորիս հանցանքները նրա վրա դրեց+։  Նրան անչափ նեղեցին+, ու նա թույլ տվեց, որ իրեն կեղեքեն+, սակայն իր բերանը չբացեց։ Նրան մորթելու տարան, ինչպես ոչխարի+, և ինչպես մաքին է անձայն կանգնում իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը+։  Նրան ճնշեցին ու վերցրին առանց արդարադատության+. ո՞ւմ կհետաքրքրի նրա ծագումը*+։ Նրան խլեցին+ ողջերի երկրից+։ Իմ ժողովրդի անօրենության պատճառով+ նա հարված ստացավ+։  Նրա թաղվելու վայրը ամբարիշտների հետ կլինի+, ու երբ մահանա, հարուստների հետ կլինի+, թեև բռնություն չի արել+, ու նրա բերանում խաբեություն չի եղել+։ 10  Եհովան հաճեց ջախջախել նրան+ ու կամեցավ, որ նա տառապի+։ Եթե նրա հոգին հանցանքի ընծա դարձնես+, նա կտեսնի իր սերունդը+, կերկարացնի իր օրերը+, ու նրա ձեռքով կհաջողվի այն+, ինչ կամենում է Եհովան+։ 11  Իր հոգու նեղությունների համար+ նա կբավարարվի նրանով+, ինչ կտեսնի։ Իր գիտելիքների շնորհիվ այդ արդարը՝ իմ ծառան+, շատերին կարդարացնի+ ու կկրի նրանց հանցանքները+։ 12  Այդ պատճառով ես նրան բաժին կտամ շատերի հետ+, ու հզորների հետ նա ավար կկիսի+, որովհետև իր հոգին մահվան մատնեց+ և օրինազանցների հետ դասվեց+։ Նա կրեց շատերի մեղքերն+ ու միջնորդեց օրինազանցների համար+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «սերունդը, տոհմաբանությունը»։