Հոբ 38։1-41

38  Այդ ժամանակ Եհովան փոթորկի միջից պատասխանեց Հոբին+՝ ասելով.   «Այդ ո՞վ է, որ մթնեցնում է խորհուրդը Այնպիսի խոսքերով, որոնցում գիտելիք չկա+։   Տղամարդու պես հանդերձդ գոտուդ տակ դիր, խնդրեմ, Քեզ հարցեր տամ, և դու տեղեկացրու ինձ+։   Որտե՞ղ էիր, երբ ես գցում էի երկրի հիմքը+, Ասա՛ ինձ, եթե հասկացողությամբ ես օժտված։   Գիտե՞ս արդյոք, թե ով է սահմանել նրա չափերը, Կամ ով է նրա վրայով ձգել չափման լարը։   Ինչի՞ մեջ են խրված նրա պատվանդանները+, Կամ ո՞վ դրեց նրա անկյունաքարը,   Երբ առավոտյան աստղերը+ ուրախությունից միասին բացականչում էին, Եվ Աստծու բոլոր որդիները+ բարձրաձայն գովաբանություն էին անում։   Ո՞վ է դռներով պատնեշ դրել ծովին+, Որը հորդում էր՝ ասես դուրս ժայթքելով արգանդից,   Երբ ամպը նրան որպես հագուստ տվեցի, Եվ թանձր խավարը՝ որպես բարուրաշոր։ 10  Իմ կանոնը հաստատեցի նրա վրա, Փականք ու դռներ դրեցի+ 11  Եվ ասացի. «Կգաս մինչև այստեղ և ոչ ավել+, Այստեղ է քո հպարտ ալիքների սահմանը»+։ 12  Քո օրերի սկզբից ևեթ հրաման տվե՞լ ես առավոտին+։ Մի՞թե լուսաբացին ցույց ես տվել իր տեղը, 13  Որ բռնի երկրի ծայրերը, Որպեսզի ամբարիշտները թոթափվեն նրա վրայից+։ 14  Այն փոխակերպվում է, ինչպես կավը+ կնիքի տակ, Եվ բոլոր բաները իրենց դիրքն են ընդունում ու ասես հագուստ հագնում։ 15  Ամբարիշտներից հետ է պահվում նրանց լույսը+, Եվ բարձր բազուկը կոտրվում է+։ 16  Արդյոք հասե՞լ ես մինչև ծովի աղբյուրները Կամ գնացե՞լ ես+ զննելու ջրերի անդունդը+։ 17  Մի՞թե մահվան դարպասները+ բացված են եղել քո առաջ, Կամ մի՞թե կարող ես տեսնել թանձր ստվերի+ դարպասները։ 18  Մի՞թե ըմբռնել ես երկրի լայնարձակ տարածությունները+։ Ասա՛, եթե իմացել ես այդ ամենը։ 19  Որտե՞ղ է դեպի լույսի բնակատեղին տանող ճանապարհը+, Իսկ ո՞րն է խավարի տեղը, 20  Որ նրանց տանես մինչև իրենց սահմանները Եվ որ հասկանաս նրանց տուն տանող ճանապարհները։ 21  Մի՞թե դա իմացել ես շնորհիվ այն բանի, որ այդ ժամանակ արդեն ծնվել էիր+, Եվ որ շատ է քո օրերի թիվը։ 22  Մտե՞լ ես արդյոք ձյան+ շտեմարանները Կամ տեսնո՞ւմ ես կարկուտի+ շտեմարանները, 23  Որոնք ես պահում եմ աղետի համար, Կռվի ու պատերազմի օրվա համար+։ 24  Որտե՞ղ է այն ճանապարհը, որով տարածվում է լույսը, Եվ արևելյան քամին+ ցրվում է երկրով մեկ։ 25  Ո՞վ է ջրհեղեղի համար հուն բացել Եվ ճանապարհ՝ որոտացող մրրկաբեր ամպի համար+, 26  Որ անձրև բերի այն երկրի վրա, որտեղ մարդ չի բնակվում+, Անապատի վրա, որտեղ մարդ չկա, 27  Որ կշտացնի փոթորկից ավերված ու ամայացած տեղերը Եվ առատ խոտ աճեցնի+։ 28  Մի՞թե անձրևը+ հայր ունի, Կամ ո՞վ է ծնել ցողակաթիլները+։ 29  Ո՞ւմ որովայնից է դուրս գալիս սառույցը, Եվ ո՞վ է ծնունդ տալիս երկնքի եղյամին+։ 30  Ջրերը թաքնվում են ասես քարի տակ, Եվ ջրերի անդունդի մակերեսը կարծրանում է+։ 31  Կարո՞ղ ես պինդ կապել Կիմա համաստեղության կապանքները Կամ արձակել Կեսիլ համաստեղության+ պարանները։ 32  Կարո՞ղ ես արդյոք Մազարոթ համաստեղությունը* հանել իր նշանակված ժամանակին Եվ առաջնորդել Աշ համաստեղությունը իր որդիների հետ միասին։ 33  Իմացե՞լ ես արդյոք երկնքի կանոնները+ Կամ կկարողանայի՞ր նրա իշխանությունը դնել երկրի վրա։ 34  Կարո՞ղ ես ձայնդ դեպի ամպերը բարձրացնել, Որպեսզի ալեկոծ ջրերը ծածկեն քեզ+։ 35  Կարո՞ղ ես ուղարկել կայծակները, որ գնան Ու քեզ ասեն. «Ահա՛ մենք»։ 36  Ո՞վ իմաստություն+ դրեց ամպերի շերտերում, Կամ ո՞վ հասկացողություն+ տվեց երկնքի երևույթներին։ 37  Ո՞վ կարող է իմաստությամբ հաշվել ամպերի ճշգրիտ թիվը, Կամ ո՞վ կարող է շուռ տալ երկնքում եղող ջրի սափորները+, 38  Երբ հողը ցեխի է վերածվում ու հոսում է հալած մետաղի պես, Եվ երկրի կոշտուկները իրար են կպչում։ 39  Կարո՞ղ ես որս բռնել առյուծի համար Եվ կարո՞ղ ես հագեցնել զորեղ առյուծների անհագ ախորժակը+, 40  Երբ նրանք պահ են մտնում թաքստոցներում+ Կամ թաքնվելով դարան են մտնում։ 41  Ո՞վ է ագռավի համար պատրաստում նրա կերակուրը+, Երբ նրա ձագերը Աստծուն օգնության են կանչում, Երբ թափառում են ուտելու բան չլինելու պատճառով»։

Ծանոթագրություններ

Ըստ ամենայնի Մազարոթը մի համաստեղություն է, որի ինքնությունը ներկայումս հնարավոր չէ բնորոշել։