2 Օրենք 24։1-22

24  «Եթե մի տղամարդ վերցնի մի կնոջ ու ամուսնանա նրա հետ*, բայց հետո այդ կինը հաճություն չգտնի նրա աչքին այն պատճառով, որ տղամարդը անվայել բան է նկատել նրա վարքում+, ապա նա պետք է բաժանման վկայական+ գրի, տա նրա ձեռքը և ուղարկի իր տնից+։  Նա կգնա նրա տնից և ուրիշի կինը կդառնա+։  Իսկ եթե այդ մարդն էլ ատի նրան, բաժանման վկայական գրի, տա նրա ձեռքը և ուղարկի իր տնից, կամ եթե նրան կնության առնող այդ մարդը մահանա,  ապա նրա առաջին ամուսինը*, որը ուղարկել էր նրան, չի կարող դարձյալ կնության առնել նրան այն բանից հետո, երբ նա պղծվել է+, քանի որ դա գարշելի է Եհովայի համար։ Մեղքի մեջ չգցես այն երկիրը, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ որպես ժառանգություն։  Եթե մի տղամարդ նոր է ամուսնացել+, նա չպետք է զինվորական ծառայություն անի, և ոչ էլ որևէ այլ պարտականություն պետք է դրվի նրա վրա։ Նա թող մեկ տարի ազատ լինի, մնա իր տանը և ուրախացնի իր կնոջը, որին կնության է վերցրել+։  Ոչ մեկը երկանքը կամ դրա վերին աղացաքարը գրավ+ չպետք է վերցնի, քանի որ այդպես նա հոգի* է գրավ վերցնում։  Եթե գտնեն մի մարդու, որը առևանգել է+ Իսրայելի որդիներից՝ իր եղբայրներից որևէ մեկին*, դաժանորեն է վարվել նրա հետ ու վաճառել է նրան+, ապա այդ մարդագողը պետք է մեռնի։ Հեռացրու չարիքը քո միջից+։  Եթե ձեզ վրա բորոտության ախտանիշ հայտնվի+, զգույշ եղեք և արեք այն ամենը, ինչ կպատվիրեն ղևտացի քահանաները+։ Ինչ որ նրանց պատվիրել եմ, մանրամասնորեն կատարեք+։  Հիշիր, թե քո Աստված Եհովան ճանապարհին ինչ արեց Մարիամին, երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից+։ 10  Եթե դրացուդ պարտքով որևէ բան տաս+, ապա նրա տված գրավը վերցնելու համար նրա տունը չմտնես+։ 11  Դու դրսում կանգնիր, իսկ այն մարդը, ում պարտք ես տալիս, գրավը դուրս կբերի քեզ մոտ։ 12  Բայց եթե այդ մարդը նեղության մեջ է, ապա մինչ նրա գրավը քեզ մոտ է, չգնաս քնելու+։ 13  Անպատճառ գրավը վերադարձրու նրան արևը մայր մտնելիս+, և թող նա իր հանդերձով պառկի քնելու+։ Այդ ժամանակ նա կօրհնի քեզ+, և դու արդար կհամարվես քո Աստված Եհովայի առաջ+։ 14  Չխաբես վարձու աշխատողին, որը նեղության մեջ է և աղքատ է՝ լինի քո եղբայրներից թե պանդուխտներից, որոնք քո երկրում՝ քո քաղաքում են+։ 15  Մինչև արևի մայր մտնելը տուր նրան իր օրվա աշխատավարձը+, քանի որ նա նեղության մեջ է, և նրա հոգին փափագում է իր վարձին։ Այլապես նա Եհովային կբողոքի քեզնից+, և դու մեղք գործած կլինես+։ 16  Հայրերը մահվան չպետք է մատնվեն երեխաների պատճառով, և երեխաները չպետք է մահվան մատնվեն հայրերի պատճառով+։ Յուրաքանչյուրը պետք է մահվան մատնվի իր մեղքի համար+։ 17  Պանդուխտի+ ու որբի*+ դատը վարելիս արդարադատությունը չխեղաթյուրես և այրու հագուստը գրավ չվերցնես+։ 18  Հիշիր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսում, ու քո Աստված Եհովան փրկագնեց քեզ այնտեղից+։ Դա է պատճառը, որ պատվիրում եմ քեզ անել այս բանը։ 19  Եթե քո դաշտից հավաքես բերքը+ և խուրձդ այնտեղ մոռանաս, չվերադառնաս այն վերցնելու։ Այն թող պանդուխտի, որբի և այրու համար մնա+, որպեսզի քո Աստված Եհովան օրհնի ձեռքիդ բոլոր գործերը+։ 20  Երբ քո ձիթենու ծառը թափ տաս, ճյուղերը մեկ առ մեկ չստուգես։ Այն թող մնա պանդուխտի, որբի և այրու համար+։ 21  Երբ քո խաղողի այգու խաղողը հավաքես, մնացած հատիկները քո հետևից չհավաքես։ Դրանք թող մնան պանդուխտի, որբի և այրու համար։ 22  Հիշիր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսում+։ Դա է պատճառը, որ պատվիրում եմ քեզ անել այս բանը»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «նրան կնության վերցնի որպես սեփականություն»։
Բռց.՝ «տերը»։
Կամ՝ «ապրուստի միջոցները»։
Բռց.՝ «հոգու»։
Բռց.՝ «անհայր տղայի»։