Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 12

Ինչպե՞ս է կազմակերպվում Թագավորության քարոզչության գործը

Ինչպե՞ս է կազմակերպվում Թագավորության քարոզչության գործը

Իսպանիա

Բելառուս

Հոնկոնգ

Պերու

Իր մահից առաջ Հիսուսն ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)։ Իսկ ինչպե՞ս պետք է այս լայնածավալ գործը իրականացվեր։ Հիսուսի հետևորդները պետք է անեին դա՝ հետևելով նրա թողած օրինակին (Ղուկաս 8։1

Մարդկանց հետ զրուցում ենք իրենց տներում։ Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին քարոզել բարի լուրը տնից տուն (Մատթեոս 10։11–13; Գործեր 5։42; 20։20)։ Առաջին դարի այս ավետարանիչներին ասվել էր նաև, թե որ տարածքներում պետք է քարոզեն (Մատթեոս 10։5, 6; 2 Կորնթացիներ 10։13)։ Այսօր էլ մեր քարոզչական գործը լավ կազմակերպված է. յուրաքանչյուր ժողով ունի իր քարոզչական տարածքը։ Դրա շնորհիվ մենք կարողանում ենք հետևել Հիսուսի պատվերին՝ «քարոզել ու հիմնովին վկայություն տալ» (Գործեր 10։42

Մարդկանց հետ զրուցում ենք ամենուր։ Հիսուսը նաև օրինակ է թողել՝ քարոզելով հասարակական վայրերում։ Նա խոսել է մարդկանց հետ ծովափին, ջրհորի մոտ և այլուր (Մարկոս 4։1; Հովհաննես 4։5–15)։ Մենք նույնպես մարդկանց հետ զրուցում ենք Աստվածաշնչի մասին, որտեղ էլ լինի՝ փողոցում, գործարար վայրերում, զբոսայգիներում։ Վկայություն ենք տալիս նաև հեռախոսի միջոցով։ Քարոզում ենք բոլորին, այդ թվում մեր հարևաններին, աշխատակիցներին, դասընկերներին և հարազատներին, երբ հարմար առիթ է ներկայանում։ Այս միասնական ջանքերի շնորհիվ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հնարավորություն են ունենում լսելու «փրկության բարի լուրը» (Սաղմոս 96։2

Ո՞ւմ կարող ես պատմել Աստծու Թագավորության բարի լուրը և ասել, թե ինչ նշանակություն ունի այն նրանց ապագայի համար։ Մի՛ թաքցրու հույս տվող այդ լուրը քո մտերիմներից։ Հնարավորինս շուտ պատմիր այն նրանց։

  • Ի՞նչ «բարի լուր» պետք է քարոզվի։

  • Ինչպե՞ս են Եհովայի վկաները հետևում Հիսուսի օրինակին։