Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԱՍ 7

Ինչպես դաստիարակել երեխային

Ինչպես դաստիարակել երեխային

«Այս խոսքերը, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, պետք է քո սրտում լինեն, և արմատավորիր դրանք քո երեխաների մեջ» (2 Օրենք 6։6, 7

Երբ Եհովան ստեղծեց ընտանեկան կառույցը, նա ծնողներին իշխանություն տվեց երեխաների վրա (Կողոսացիներ 3։20)։ Որպես ծնող՝ դու պատասխանատվություն ունես երեխայիդ կրթելու այնպես, որ նա սիրի Եհովային ու դառնա պատասխանատու անձնավորություն (2 Տիմոթեոս 1։5; 3։15)։ Դու նաև պետք է իմանաս, թե ինչ կա երեխայի սրտում։ Քո անձնական օրինակը շատ կարևոր է։ Դու կկարողանաս Եհովայի Խոսքը լավագույն կերպով սերմանել երեխայիդ սրտում, եթե այն նախ քո սրտում լինի (Սաղմոս 40։8

1 ՄԱՏՉԵԼԻ ԵՂԻՐ ԵՐԵԽԱՅԻԴ ՀԱՄԱՐ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Արագ [եղեք] լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակոբոս 1։19)։ Անկասկած, դու ուզում ես, որ երեխաներդ ազատորեն խոսեն քեզ հետ։ Նրանք պետք է իմանան, որ դու պատրաստ ես լսելու իրենց, երբ էլ որ ցանկանան խոսել։ Ստեղծիր այնպիսի մթնոլորտ, որ երեխաներդ անկաշկանդ արտահայտվեն (Հակոբոս 3։18)։ Եթե նրանք մտածեն, որ դու կոպիտ կլինես կամ կքննադատես, գուցե չկարողանան անկեղծորեն խոսել քեզ հետ։ Համբերատար եղիր երեխաներիդ հանդեպ և հաճախ ասա, որ սիրում ես նրանց (Մատթեոս 3։17; 1 Կորնթացիներ 8։1

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Պատրաստ եղիր լսելու, երբ երեխադ ցանկանում է խոսել քեզ հետ։

  • Երեխաներիդ հետ զրուցիր կանոնավորաբար, ոչ թե միայն այն ժամանակ, երբ խնդիր է առաջանում։

2 ՓՈՐՁԻՐ ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ԵՐԵԽԱՆ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՍԵԼ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Որևէ հարցում հասկացողություն դրսևորողը բարիք կգտնի» (Առակներ 16։20)։ Երբեմն պետք է ավելի խորաթափանց լինես, որ հասկանաս երեխայի խոսքերի իրական իմաստը և նրա զգացմունքները։ Երեխաները չափազանցնելու հակում ունեն և երբեմն ասում են բաներ, որ իրականում նկատի չունեն։ «Եթե ինչ-որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս, ապա դա հիմարություն է նրա կողմից» (Առակներ 18։13)։ Մի՛ շտապիր բարկանալ (Առակներ 19։11

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Ձգտիր չընդհատել և բուռն չարձագանքել՝ անկախ նրանից, թե ինչ կասի երեխադ։

  • Փորձիր հիշել, թե դու ինչ զգացմունքներ ունեիր նրա տարիքում, և ինչն էր քեզ համար կարևոր։

3 ՈՐՊԵՍ ԾՆՈՂՆԵՐ՝ ԵՂԵՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Լսի՛ր, որդի՛ս, քո հոր խրատը և մի՛ թող քո մոր օրենքը» (Առակներ 1։8)։ Եհովան երեխաներին դաստիարակելու հարցում իշխանություն է տվել թե՛ հորը, թե՛ մորը։ Ուստի պետք է սովորեցնեք երեխային, որ հարգի ու հնազանդվի ձեզ (Եփեսացիներ 6։1–3)։ Երբ ծնողները «միաբանված [չեն լինում] մտքով», երեխաներն անմիջապես նկատում են դա (1 Կորնթացիներ 1։10)։ Ուստի եթե ձեր միջև տարաձայնություն կա, այնպես արեք, որ երեխաները դա չնկատեն, քանի որ նրանց հարգանքը ձեր հանդեպ կարող է նվազել։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

  • Դու և կողակիցդ միասին որոշեք, թե ինչպես եք խրատելու երեխաներին։

  • Եթե երեխաների դաստիարակության վերաբերյալ դու և կողակիցդ տարբեր տեսակետ ունեք, փորձեք հասկանալ միմյանց։

4 ՊԼԱՆԱՎՈՐԵՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՔ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ԵՐԵԽԱՅԻՆ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն» (Առակներ 22։6)։ Լավ դաստիարակությունը ինքնաբերաբար տեղի չի ունենում։ Այն պետք է պլանավորել։ Դաստիարակության մեջ մտնում է նաև երեխային խրատելը (Սաղմոս 127։4; Առակներ 29։17)։ Խրատել չի նշանակում պարզապես պատժել։ Օգնեք երեխային հասկանալու, թե ինչու եք այս կամ այն կանոնը սահմանել (Առակներ 28։7)։ Նաև սովորեցրեք նրան սիրել Եհովայի Խոսքը և հասկանալ աստվածաշնչյան սկզբունքները (Սաղմոս 1։2)։ Այդպիսով կօգնեք նրան արթուն խիղճ ունենալու (Եբրայեցիներ 5։14

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

  • Ջանքեր գործադրեք, որ ձեր երեխայի համար Աստված իրական անձնավորություն լինի, որին նա կարող է վստահել։

  • Օգնեք, որ նա իմանա, թե ինչ վտանգների կարող է հանդիպել, օրինակ, ինտերնետում կամ սոցիալական ցանցերում, և խուսափի այդ վտանգներից։ Սովորեցրեք նրան, թե ինչպես զգուշանա մանկապիղծներից։

«Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն»