Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 17

Հասկանալի՝ լսողների համար

Հասկանալի՝ լսողների համար

1 Կորնթացիներ 14։9

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Այնպես արա, որ ունկնդիրներդ հասկանան ասածներիդ իմաստը։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Հանգամանորեն ուսումնասիրիր նյութը։ Լավ հասկացիր թեման, որպեսզի կարողանաս բացատրել այն պարզ կերպով և քո բառերով։

  • Օգտագործիր կարճ նախադասություններ և պարզ արտահայտություններ։ Թեև սխալ չէ երկար նախադասություններ օգտագործել, սակայն գլխավոր մտքերը ձևակերպիր հակիրճ արտահայտություններով և նախադասություններով։

  • Բացատրիր անհասկանալի բառերը։ Հնարավորինս քիչ օգտագործիր ունկնդիրներին անծանոթ արտահայտություններ։ Եթե պետք է անծանոթ բառ օգտագործես, խոսես նրանց անծանոթ աստվածաշնչյան կերպարի, հնում օգտագործվող չափման միավորի կամ որևէ հին սովորության մասին, ապա հավելյալ բացատրություն տուր դրանց վերաբերյալ։