Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պատմենք բարի լուրը (2024 համաժողովի երգ)

Պատմենք բարի լուրը (2024 համաժողովի երգ)

(Ղուկաս 2:10)

Բեռնել

  1. 1. Բարի լուր մարդկանց տրվեց,

    Երբ Մեսիան ծնվեց.

    Լուրն այդ ողջ երկրին մեծ հույս բերեց։

    Լույս ցոլաց պայծառ.

    Փրկիչ եկավ աշխարհ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Լուրն այս թող պատմենք,

    Լույսն Աստծու սփռենք.

    Թող այն վառ շողա։

    Լուրն այս թող պատմենք,

    Ողջ երկրին հայտնենք։

    Լուրն այս թող թնդա,

    Մարդկանց ջերմ հույս թող տա։

  2. 2. Շատ շուտով Քրիստոսն Արքա

    Մեզ անդորր կտա։

    Սիրտը մեր հավետ պիտի ցնծա։

    Սուրբ գահին արդար

    Կիշխի նա դարեդար։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Լուրն այս թող պատմենք,

    Լույսն Աստծու սփռենք.

    Թող այն վառ շողա։

    Լուրն այս թող պատմենք,

    Ողջ երկրին հայտնենք։

    Լուրն այս թող թնդա,

    Մարդկանց ջերմ հույս թող տա։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Լուրն այս թող պատմենք,

    Լույսն Աստծու սփռենք.

    Թող այն վառ շողա։

    Լուրն այս թող պատմենք,

    Ողջ երկրին հայտնենք։

    Լուրն այս թող թնդա,

    Մարդկանց ջերմ հույս թող տա։