Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 104

Սուրբ ոգին Աստծու պարգևն է

Սուրբ ոգին Աստծու պարգևն է

(Ղուկաս 11։13)

  1. 1. Ո՛վ Տեր Եհովա, մեր բազմագո՛ւթ Հայր,

    Մեծ ես դու մեր սրտերից այնքա՜ն...

    Թեթևացրու մեր վիշտն ու հոգսերը,

    Մխիթարիր քո ոգով, Գերիշխա՛ն։

  2. 2. Հա՛յր, քո մեծ փառքը, քո վեհությունը

    Մենք չենք կարող միշտ արտացոլել։

    Տե՛ր, աղերսում ենք, տուր սուրբ ոգին քո

    Եվ ամեն օր մեզ օգնիր ճիշտ վարվել։

  3. 3. Երբ ես հոգնած եմ ու վհատված եմ,

    Ուժ ես տալիս. միշտ ես իմ կողքին։

    Տուր ինձ թևեր դու, որ սավառնեմ ես,

    Թույլ տուր ստանալ քեզանից քո ոգին։