Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

TheCrimsonMonkey/E+ via Getty Images

Բնապահպանական խնդիրներ. ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը

Բնապահպանական խնդիրներ. ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը

 «Կլիմայի հետ կապված արտակարգ իրավիճակը մարդկանց, քաղաքների և էկոհամակարգերի համար լուրջ խնդիրներ է ստեղծում։ Հզոր փոթորիկները, որոնք ավելի կործանարար են դառնում փոփոխվող կլիմայի պատճառով, ամբողջ աշխարհում ոչնչացնում են տներն ու ապրուստի միջոցները։ Օվկիանոսի էկոհամակարգերը տաքանում են՝ սպառնալով կենդանի օրգանիզմների կյանքին» (Ինգեր Անդերսեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն, հուլիսի 25, 2023)։

 Արդյոք կառավարությունները կկարողանա՞ն համախմբվել այս գլոբալ խնդիրները հարթելու համար։ Արդյոք նրանք ունակ կլինե՞ն հարատև լուծումներ գտնելու։

 Աստվածաշունչը խոսում է մի կառավարության մասին, որը կարող է և կլուծի երկրագնդի բոլոր բնապահպանական խնդիրները։ Այնտեղ ասվում է, որ «երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու», որն իր ձեռքն է վերցնելու այս բոլոր խնդիրները և լուծելու է դրանք (Դանիել 2։44)։ Այդ համաշխարհային կառավարության ներքո մարդիկ «չեն վնասի» իրար և «ոչինչ չեն ավերի» երկրի վրա (Եսայիա 11։9