Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիգիենայի վերաբերյալ Աստծու առաջադեմ օրենքները

Հիգիենայի վերաբերյալ Աստծու առաջադեմ օրենքները

Նախքան Իսրայել ազգը մոտ 35 դար առաջ կմտներ Ավետյաց երկիր, Աստված ասաց, որ պաշտպանելու էր այդ ժողովրդին «այն բոլոր սարսափելի հիվանդություններից», որոնք հայտնի էին նրանց դեռևս Եգիպտոսից (2 Օրենք 7։15)։ Օրինակ՝ նա պաշտպանեց իսրայելացիներին՝ տալով հիվանդությունների կանխարգելման և հիգիենայի վերաբերյալ մանրամասն հրահանգներ։ Նկատի առնենք հետևյալը։

  • Իսրայելին տրված օրենքների համաձայն՝ պարտադիր էր ջրով լվացվել և լվանալ հանդերձները (Ղևտական 15։4–27

  • Մարդու արտաթորանքի վերաբերյալ Աստված ասել էր. «Ճամբարից դուրս առանձնացված մի տեղ պետք է ունենաս, որպեսզի այնտեղ դուրս գաս։ Գործիքներիդ մեջ մի բահ պետք է լինի, ու երբ ճամբարից դուրս գնաս և նստես, մի փոս փորիր, շրջվիր ու ծածկիր արտաթորանքդ» (2 Օրենք 23։12, 13

  • Վարակիչ հիվանդություն ունեցող մարդկանց մեկուսացնում էին՝ որոշ ժամանակով առանձին տեղում էին պահում, որպեսզի նրանք շփում չունենային ուրիշների հետ։ Նախքան վերադառնալը ապաքինված մարդը պետք է լվանար իր հանդերձները և ջրով լվացվեր, որպեսզի «մաքուր» համարվեր (Ղևտական 14։8, 9

  • Դիակի դիպած ցանկացած մարդ պետք է մեկուսացվեր (Ղևտական 5։2, 3; Թվեր 19։16

Իսրայելին տրված հիգիենայի վերաբերյալ օրենքները պարունակում էին բժշկության տեսանկյունից բավականին առաջադիմական կանոններ։

Այլ վայրերում հիգիենայի մակարդակը շատ ցածր էր։ Ահա մի քանի օրինակ։

  • Աղբը թափում էին փողոցներում։ Աղտոտված ջուրը, դեն նետված սնունդը և այլ տեսակի աղբը հակասանիտարական պայմաններ էին ստեղծում, ինչի հետևանքով հիվանդությունների և նորածինների մահացության ցուցանիշը բարձր էր։

  • Հին ժամանակներում բժիշկները մանրէների և ախտածին հարուցիչների մասին քիչ տեղեկություն ունեին կամ ընդհանրապես չունեին։ Եգիպտացիներն օգտագործում էին այնպիսի «դեղամիջոցներ», ինչպիսիք էին մողեսի արյունը, հավալուսնի արտաթորանքը, սատկած մուկը, մեզը և բորբոսնած հացը։ Բժշկական պրոցեդուրաներում լայն կիրառություն ուներ նաև մարդու և կենդանիների արտաթորանքի գործածությունը։

  • Հնում եգիպտացիները հիվանդանում էին Նեղոս գետում և դրա ոռոգման ջրանցքներում բնակվող մակաբույծների պատճառով։ Իսկ բազմաթիվ նորածիններ մահանում էին փորլուծության և նմանատիպ այլ խանգարումների հետևանքով, որոնց պատճառը աղտոտված սնունդն էր։

Սակայն, ի տարբերություն նրանց, իսրայելացիները համեմատաբար առողջ էին, քանի որ հետևում էին Աստծու Օրենքով սահմանված չափանիշներին։