Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

FPG/The Image Bank via Getty Images

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Քաղաքական գործիչները՝ Արմագեդոնի վտանգի մասին։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Քաղաքական գործիչները՝ Արմագեդոնի վտանգի մասին։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 2022 թ. հոկտեմբերի 10-ին՝ երկուշաբթի առավոտյան, ռուսական ուժերը հրթիռակոծեցին Ուկրաինայի մի շարք քաղաքներ՝ ի պատասխան երկու օր առաջ տեղի ունեցած պայթյունի, որը վնասեց Ղրիմը Ռուսաստանին կապող կարևորագույն նշանակության կամուրջը։ Այս դեպքերից կարճ ժամանակ առաջ քաղաքական գործիչները մտահոգություններ էին հայտնել Արմագեդոնի վտանգի մասին։

  •   «[ԱՄՆ նախագահ Ջոն] Քենեդու ժամանակաշրջանից և Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր՝ մենք այսքան մոտ չենք եղել Արմագեդոնի սպառնալիքին.... Չեմ կարծում, որ հնարավոր է միջուկային զենք կիրառել և զերծ մնալ Արմագեդոնից» (ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, հոկտեմբերի 6, 2022)։

  •   «Ես համաձայն եմ, որ սա Արմագեդոն է. ողջ երկրագունդն է սպառնալիքի տակ» (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ միջուկային զենք կիրառելու հետևանքների մասին, «BBC News», հոկտեմբերի 8, 2022)։

 Արդյոք միջուկային զենքի կիրառումը կհանգեցնի՞ Արմագեդոնի։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

Միջուկային զենքի կիրառումը կհանգեցնի՞ Արմագեդոնի

 Ո՛չ։ «Արմագեդոն» բառը Աստվածաշնչում միայն մեկ անգամ է հանդիպում՝ Հայտնություն 16։16-ում։ Այն ոչ թե մատնանշում է պատերազմ ազգերի միջև, այլ պատերազմ Աստծու և «ողջ բնակեցված երկրի թագավորների» միջև (Հայտնություն 16։14)։ Արմագեդոն պատերազմի միջոցով Աստված վերջ կդնի մարդկային կառավարություններին (Դանիել 2։44

 Իմանալու համար, թե Արմագեդոնը ինչ ազդեցություն կունենա երկրագնդի վրա, կարդացեք «Ի՞նչ է Արմագեդոն պատերազմը» հոդվածը։

Երկիր մոլորակը և դրա բնակիչները կկործանվե՞ն միջուկային պատերազմից

 Ո՛չ։ Չնայած հնարավոր է, որ մարդկային ղեկավարները ապագայում միջուկային զենք օգտագործեն, բայց Աստված թույլ չի տա, որ Երկիր մոլորակը կործանվի։ Աստվածաշունչն ասում է.

  •   «Երկիրը մնում է հավիտյան» (Ժողովող 1։4

  •   «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29

 Այդուհանդերձ, աստվածաշնչյան մարգարեությունները և ներկայիս դեպքերը իսկապես փաստում են, որ մոտենում ենք մարդկության պատմության մի շրջադարձային ժամանակաշրջանի (Մատթեոս 24։3-7; 2 Տիմոթեոս 3։1-5)։ Պարզեք, թե Աստվածաշունչն ինչ է ասում ապագայի մասին՝ օգտվելով Աստվածաշնչի ուսումնասիրության մեր անվճար, ինտերակտիվ դասընթացից։