Անցնել բովանդակությանը

Բրիտանիայի մասնաճյուղի նկարների ալբոմ 2 (2015թ. սեպտեմբեր—2016թ. օգոստոս)

Բրիտանիայի մասնաճյուղի նկարների ալբոմ 2 (2015թ. սեպտեմբեր—2016թ. օգոստոս)

Բրիտանիայի Եհովայի վկաները Լոնդոնի Միլ-Հիլ շրջանում գտնվող իրենց մասնաճյուղը տեղափոխում են մոտ 70 կմ (43 մղ) դեպի արևելք՝ Չելմսֆորդ (Էսսեքս) քաղաքից ոչ հեռու։ Այս նկարների ալբոմում կարող եք տեսնել, թե 2015թ. սեպտեմբերից մինչև 2016թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում նոր մասնաճյուղի շինարարության հետ կապված ինչ գործեր են արվել։

Հոկտեմբերի 29, 2015—Գլխավոր օժանդակ շինհրապարակ

Աշխատողները բետոն են թափում ավտոտնակի դիմաց, որտեղ կսպասարկվեն շինարարական մեքենաները։

Դեկտեմբերի 9, 2015—Գլխավոր օժանդակ շինհրապարակ

Պայմանագրով աշխատողները ամրացնում են այն շինության տանիքի պանելները, որտեղ շինարարության ընթացքում կլինեն գրասենյակները և ճաշարանը։

Հունվարի 18, 2016—Գլխավոր օժանդակ շինհրապարակ

Աշխատողը գլխավոր մուտքի մոտ ծառահատիչ կցորդով էքսկավատորի միջոցով տարածքից հեռացնում է որոշ ծառեր։ Էքսկավատորը ծառահատիչ կցորդով սեղմում է ծառը, կտրում է բունը, հետո տեղափոխում է ծառը։ Կտրված ծառերի փոխարեն՝ լանդշաֆտային դիզայներները մինչև շինարարական նախագծի ավարտը հազարավոր նոր ծառեր կտնկեն։

Մարտի 31, 2016—Մասնաճյուղի շինհրապարակ

Աշխատողները հողից դուրս են բերում նախկին սեփականատիրոջ ժամանակներից մնացած անպետք բաները։ Դրանից հետո հողը հնարավոր կլինի մաքրել և կրկին օգտագործել։

Ապրիլի 14, 2016—Մասնաճյուղի շինհրապարակ

Աշխատողները պատրաստվում են կռունկով բարձրացնել ժամանակավոր խցիկները։ Մշտական շինարարական խումբը և պայմանագրով աշխատողները այդ խցիկները կօգտագործեն որպես ժամանակավոր շինարարական գրասենյակներ և սպասարկման կետեր։

Մայիսի 5, 2016—Մասնաճյուղի շինհրապարակ

Աշխատողները վերամշակման ենթակա նյութերը տեսակավորում են դրանց համար նախատեսված աղբարկղերի մեջ։ Շինարարական նախագծի կոմիտեն նպատակ է դրել ոչ վնասակար թափոնների 95 տոկոսը հեռացնել աղբավայրերից, սակայն այսօր այդ տոկոսը գերազանցում է նախատեսվածը։ Բացի այդ, բոլոր շինարարական թափոնների, ինչպիսիք են աղյուսները, բետոնը և փայտանյութը, 89 տոկոսը վերամշակվել է շինհրապարակում օգտագործվելու համար։

Մայիսի 23, 2016—Գլխավոր օժանդակ շինհրապարակ

Շինհրապարակում աշխատող խմբի անդամներից մեկը խրամուղիների լցում է անում։ Դրանք կսպասարկեն շինարարների համար նախատեսված ժամանակավոր կացարանները։

Մայիսի 26, 2016—Մասնաճյուղի շինհրապարակ

Պայմանագրով աշխատողը հողային նմուշներ է հավաքում, որպեսզի որոշի՝ արդյոք այն հարմար է տարածքի շուրջը ճանապարհներ կառուցելու համար։

Մայիսի 31, 2016—Մասնաճյուղի շինհրապարակի պատկերը

2016թ. մայիսի 31-ին այս նախագիծը հավանություն ստացավ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի կողմից։ Այդ հավանությամբ, ինչպես նաև տեղի իշխանություններից ստացած նախնական հավանությամբ շինարարական նախագծի աշխատանքները հստակ առաջ են գնում։

Հունիսի 16, 2016—Մասնաճյուղի շինհրապարակ

Աշխատողները տարածքից վերցված հողից հեռացնում են անցանկալի նյութերը։ Հողը կարելի է նորից օգտագործել մեկ ուրիշ տեղում։ Այս աշխատանքի շնորհիվ կարիք չի լինի տարածքից հողի հեռացման և դրա փոխարեն նոր նյութի ձեռք բերման համար ծախսեր անել։

Հունիսի 20, 2016—Մասնաճյուղի շինհրապարակ

Աշխատողները մաքրում են այն տարածքը, որտեղ կառուցվելու է դեպի գլխավոր մուտք տանող ճանապարհը։ Չնայած այդ ամսին հորդառատ անձրևներ էին տեղացել, որոնք տարածքի մի մասը ճահճուտի էին վերածել, սակայն աշխատանքները շարունակվել էին։

Հուլիսի 18, 2016—Գլխավոր օժանդակ շինհրապարակ

Փոշուց խուսափելու համար ճանապարհներին ջուր են ցողում։ Շինհրապարակը մաքուր վիճակում պահպանելը «Considerate Constructors Scheme» կազմակերպության շինարարական նորմերից մեկն է։ Շինարարական նախագծի կոմիտեն գրանցվել է այդ կազմակերպությունում՝ կատարելու համար տեղի նախագծման հետ կապված պահանջները։ Այն շինարարական նորմերը, որոնց այդ կազմակերպությունը խրախուսում է հետևել, ներդաշնակ են աստվածաշնչյան սկզբունքներին, քանի որ հորդորում են հարգանք դրսևորել համայնքի նկատմամբ և ուշադրություն ցուցաբերել հարևանների հանդեպ։

Հուլիսի 18, 2016—Գլխավոր օժանդակ շինհրապարակ

Մետաղագործը կտրում է այն պտուտակավոր ձողերը, որոնք կպահեն փողրակները, որոնց միջով էլ անցնելու են օդափոխության համակարգի խողովակները։

Հուլիսի 22, 2016—Մասնաճյուղի շինհրապարակ

Աշխատողները 20000 խորանարդ մետր (26000 խորանարդ յարդ) բնահողը առանձնացնում են քարերից։ Ինչպես երևում է լուսանկարի կենտրոնում, հողը լցվում է ինքնաբեռնաթափվող կցասայլի մեջ։ Հողը տարբեր չափի՝ մեծ և միջին անցքեր ունեցող մաղերով մաղվում է, և մաքրված հողը լցվում է կցասայլի ներքևի հատվածը։ Ապա երեք կողմերում գտնվող փոխակրիչներով այն լցվում է ինքնաթափերի մեջ։

Հուլիսի 22, 2016—Մասնաճյուղի շինհրապարակ

Պայմանագրով աշխատողները մեծ քանակությամբ հող են հեռացնում տարածքից, որպեսզի դրա ռելիեֆը համապատասխանի շենքերի նախագծի պահանջներին։

Օգոստոսի 18, 2016—Մասնաճյուղի շինհրապարակ

Նկարի ձախ կողմում պայմանագրով աշխատողները ավարտում են հողի հարթեցման աշխատանքը, որպեսզի կարողանան գցել բնակելի շենքերի հիմքը։ Ձախ կողմի հետնամասում ավարտված ժամանակավոր բնակելի շինությունն է, որտեղ կարող են ապրել 118 աշխատողներ։