Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները աղանդավորնե՞ր են

Եհովայի վկաները աղանդավորնե՞ր են

 Ոչ, Եհովայի վկաները աղանդավորներ չեն։ Մենք քրիստոնյաներ ենք և անում ենք ամեն բան Հիսուս Քրիստոսի թողած օրինակին հետևելու և նրա խոսքը պահելու համար։

Ի՞նչ է աղանդը

 «Աղանդ» բառը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում։ Եկեք քննարկենք դրանցից երկուսը և տեսնենք, թե ինչու ընդունված այդ պատկերացումները չեն համապատասխանում մեզ։

  •   Աղանդը նոր կամ ոչ ուղղադավան կրոն է։ Եհովայի վկաները նոր կրոն չեն հիմնել, այլ հետևում են առաջին դարի քրիստոնյաներին, որոնց դավանանքի և ապրելակերպի մասին գրված է Աստվածաշնչում (2 Տիմոթեոս 3:16, 17)։ Մենք համոզված ենք, որ Աստվածաշունչը պետք է լինի հեղինակություն ուղղադավան երկրպագության հետ կապված հարցերում։

  •   Աղանդը վտանգավոր կրոնական խումբ է, որի առաջնորդը մարդ է։ Եհովայի վկաները ոչ մի մարդու իրենց առաջնորդը չեն համարում։ Նրանք հետևում են այն չափանիշին, որ սահմանեց Հիսուսը իր հետևորդների համար՝ ասելով. «Մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը» (Մատթեոս 23:10

 Եհովայի վկաների դավանած կրոնը օգուտներ է բերում թե՛ հենց իրենց, թե՛ հասարակությանը։ Նրանք վտանգավոր աղանդ չեն։ Օրինակ՝ մեր գործունեությունը օգնել է շատերին ազատվելու վատ սովորություններից, ինչպիսիք են՝ թմրանյութի և ալկոհոլի կախվածությունը։ Բացի դրանից, մենք կազմակերպում ենք գրաճանաչության դասեր աշխարհի տարբեր երկրներում՝ օգնելով հազարավոր մարդկանց գրել-կարդալ սովորել։ Մենք նաև ակտիվորեն մասնակցում ենք աղետից տուժածներին օգնություն տրամադրելու աշխատանքներին։ Մենք ամեն կերպ ջանում ենք դրական ազդեցություն թողնել մարդկանց վրա, ինչպես որ Հիսուսն էր պատվիրել իր հետևորդներին անել (Մատթեոս 5:13–16