Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները քրիստոնյանե՞ր են

Եհովայի վկաները քրիստոնյանե՞ր են

 Այո։ Մենք քրիստոնյաներ ենք, քանի որ...

  •   Մենք ջանում ենք սերտորեն հետևել Հիսուս Քրիստոսի ուսուցումներին և օրինակին (1 Պետրոս 2:21

  •   Մենք հավատում ենք, որ Հիսուսն է փրկության տանում և որ «երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ ուրիշ անուն, որով կարողանանք փրկվել» (Գործեր 4:12

  •   Եհովայի վկա դառնալու համար մարդիկ մկրտվում են Հիսուսի անունով (Մատթեոս 28:18, 19

  •   Մենք աղոթում ենք Աստծուն Հիսուսի անունով (Հովհաննես 15:16

  •   Մենք հավատում ենք, որ Հիսուսն է Գլուխը, այսինքն՝ նա, որին իշխանություն է տրված բոլոր մարդկանց վրա (1 Կորնթացիներ 11:3

 Սակայն մի շարք առումներով մենք տարբերվում ենք քրիստոնյա կոչվող այլ կրոններից։ Օրինակ՝ մենք հավատում ենք, որ ըստ Աստվածաշնչի՝ Հիսուսն Աստծու որդին է և ոչ թե Երրորդության մի մասը (Մարկոս 12:29)։ Մենք նաև համոզված ենք, որ ոչ մի աստվածաշնչյան հիմք չկա, որ հոգին անմահ է, որ Աստված տանջում է մարդկանց հավիտենական դժոխքում, կամ որ նրանք, ովքեր առաջնորդություն են վերցնում կրոնական հարցերում, պետք է տիտղոսներ կրեն, ինչը իրենց գերադաս կդարձնի ուրիշներից (Ժողովող 9:5; Եզեկիել 18:4; Մատթեոս 23:8–10