Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները հավատո՞ւմ են կրեացիոնիզմին

Եհովայի վկաները հավատո՞ւմ են կրեացիոնիզմին

 Ոչ։ Թեև մենք՝ Եհովայի վկաներս, հավատում ենք, որ Աստված է ստեղծել ամեն ինչ, սակայն չենք հավատում կրեացիոնիզմին։ Ինչո՞ւ։ Քանի որ կրեացիոնիզմի մի շարք գաղափարներ հակասում են Աստվածաշնչին։ Քննենք հետևյալ երկու հարցերը։

  1.   Արարչագործության վեց օրերի տևողությունը։ Որոշ կրեացիոնիստներ պնդում են, որ արարչագործության վեց օրերը բառացի 24-ժամյա օրեր են։ Սակայն «օր» բառը Աստվածաշնչում կարող է վերաբերել նաև բավականին երկար ժամանակահատվածի (Ծննդոց 2:4; Սաղմոս 90:4

  2.   Երկրի տարիքը։ Որոշ կրեացիոնիստներ ասում են, որ երկրագունդը ընդամենը մի քանի հազար տարեկան է։ Սակայն, ըստ Աստվածաշնչի, և՛ երկիրը, և՛ տիեզերքը գոյություն են ունեցել արարչագործության վեց օրերից առաջ (Ծննդոց 1:1)։ Ուստի Եհովայի վկաները դեմ չեն գիտնականների այն հաշվարկներին, որոնց համաձայն երկրագնդի տարիքը կարող է հասնել միլիարդավոր տարիների։

 Չնայած Եհովայի վկաները հավատում են արարչագործությանը, սակայն նրանք դեմ չեն գիտությանը։ Մենք համոզված ենք, որ գիտական հավաստի փաստերի և Աստվածաշնչի միջև հակասություն չկա։