Անցնել բովանդակությանը

Հավատակիցների ավերված տները՝ Դեդեդո գյուղում (Գուամ)

ՀՈՒՆԻՍԻ 19, 2023
ԳՈՒԱՄ

«Մավար» թայֆունը՝ Գուամում և Ռոտայում

«Մավար» թայֆունը՝ Գուամում և Ռոտայում

2023 թ. մայիսի 24-ին «Մավար» թայֆունը հարվածեց Գուամ և Ռոտա կղզիներին։ Սա վերջին 20 տարիներին այդ տարածքներում գրանցված ամենաուժեղ թայֆունն էր։ Թայֆունի հետևանքով տեղումների քանակը կազմեց ավելի քան 70 սմ (28 դյույմ), իսկ քամու արագությունը ժամում գերազանցում էր 160 կմ-ը (99 մղոն)։ Ավերիչ քամիների ու հորդ անձրևների հետևանքով Գուամում և Ռոտայում դադարեցվեցին ջրամատակարարումն ու էներգամատակարարումը։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Մեր հավատակիցներից ոչ ոք չի զոհվել կամ վնասվածքներ ստացել։

  • 3 տուն ավերվել է։

  • 12 տուն լրջորեն վնասվել է։

  • 8 տուն թեթևակի է վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Շրջանային վերակացուները և տեղի երեցները հոգևորապես քաջալերում և հումանիտար օգնություն են տրամադրում թայֆունից տուժածներին։

  • Հումանիտար աշխատանքները կոորդինացնելու նպատակով աղետից տուժածներին օգնելու 2 կոմիտե է կազմավորվել։

Սրտատրոփ սպասում ենք այն ժամանակներին, երբ ոչ ոք չի վախենա բնական աղետներից, և բոլորը «անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։11