Անցնել բովանդակությանը

Եղբայր Ջոզեֆ Ռադերֆորդը իր այցելության ընթացքում զրուցում է առաջնորդություն վերցնող եղբայրների հետ (1920 թ.,Պարթենոն)։ Տարիների ընթացքում մասնաճյուղը տեղակայվել է տարբեր վայրերում, որոնց թվում են առաջին մասնաշենքը Աթենքում (վերևում), Մարուսիի մասնաշենքը (մեջտեղում) և ներկայիս մասնաճյուղը Դրապեցոնայում

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 2022
ՀՈՒՆԱՍՏԱՆ

Հունաստանի մասնաճյուղի հիմնադրման հարյուրամյակն է

Հունաստանի մասնաճյուղի հիմնադրման հարյուրամյակն է

2022 թ. հոկտեմբերի 6-ին կլրանա Հունաստանի առաջին մասնաճյուղի հիմնադրման հարյուրամյակը։

Հունաստանում մասնաճյուղ հիմնելու մասին եղբայր Ռադերֆորդի նամակը՝ գրված 1922 թ.-ին

Ժամանակակից Հունաստանում բարի լուրի քարոզչությունը սկսվել է 1905 թ.-ից։ Եհովայի վկաները երկրով մեկ եռանդորեն քարոզում էին բարի լուրը։ 1922 թ.-ին եղբայր Ջոզեֆ Ռադերֆորդը Աթենքում հիմնադրեց առաջին մասնաճյուղը։ Եղբայր Աֆանասիոս Կարանասիոսը նշանակվեց որպես մասնաճյուղի առաջին ներկայացուցիչ։ 1936 թ.-ից մասնաճյուղը սկսեց հունարեն գրականություն տպագրել։ Երկու տարի անց Հունաստանի կառավարությունը դավանափոխության դեմ օրենք ընդունեց։ Դրա հետևանքով 1939 թ.-ին եղբայր Կարանասիոսը ձերբակալվեց։ Տպարանը փակվեց, իսկ կազմակերպության գույքը մի քանի ամսով առգրավվեց։ Ավելի ուշ, երբ Հունաստանը մխրճվեց երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, ռազմական դրություն հայտարարվեց։ Մեր հրատարակությունների վրա արգելք դրվեց, և Բեթելի շինությունները փակվեցին։

Պատերազմից հետո՝ 1945 թ.-ին, երբ արգելքը հանվեց, առաջնորդություն վերցնող եղբայրները հնարավորություն ունեցան կրկին կազմակերպել քարոզչական գործը։ Երկու տարի անց եղբայր Նաթան Նորը այցելեց Հունաստանի հավատակիցներին։ Նրա նախաձեռնությամբ ծրագրվեց մասնաճյուղի նոր շինություններ ձեռք բերել Աթենքի Թենեդոու փողոցում։ Հստակ երևում էր, որ Եհովան օրհնում էր այս նախաձեռնությունը։ 1951 թ.-ին երկրում արդեն 3 368 քարոզիչներ կային, ինչը 26 տոկոսով գերազանցում էր նախորդ տարվա ցուցանիշը։

1954 թ. հոկտեմբերին տեղի ունեցավ Աթենքի Կարտալի փողոցում գտնվող Բեթելի նոր մասնաշենքի նվիրումը։ Չնայած հալածանքին՝ քարոզչական գործը ծաղկունք ապրեց։ 1967 թ.-ին Հունաստանում ռազմաբռնապետական վարչակարգ հաստատվեց, և մեր քարոզչական գործի ու հանդիպումների վրա կրկին արգելք դրվեց։

Եղբայր Միխալիս Կամինարիսը և նրա կինը՝ Էլեֆերիան, արգելքի տարիներին ծառայում էին Բեթելում։ Եղբայր Կամինարիսը պատմում է. «Արգելքի ժամանակ Բեթելում տպագրության գործը կանգնեց։ Ուստի Աթենքի արվարձաններում գտնվող այն տունը, որտեղ ապրում էինք ես և Էլեֆերիան, վերածվեց տպարանի։ Էլեֆերիան ծանրաքաշ գրամեքենայի օգնությամբ «Դիտարանի» հոդվածների օրինակներ էր տպում։ Նա միաժամանակ տասը թուղթ էր դնում գրամեքենայի մեջ և ամբողջ ուժով սեղմում էր ստեղները, որպեսզի տառերը տպվեին։ Հետո ես խմբավորում էի թղթերը և կարում։ Այդպես ամեն երեկո մինչև կեսգիշեր աշխատում էինք։ Մեր ներքևի հարկում մի ոստիկան էր ապրում. մինչև հիմա զարմանում ենք, որ նա այդպես էլ ոչինչ չկասկածեց»։

Արգելքի ներքո քարոզիչների թիվը շարունակում էր աճել։ 1974 թ.-ին, երբ սահմանափակումները հանվեցին, կրկին մասնաճյուղի ավելի մեծ համալիրի կարիք առաջացավ։ Հաջորդող տասնամյակներին Հունաստանում քարոզիչների թիվը շարունակում էր աճել, և դրան զուգընթաց մասնաճյուղը գնալով ընդլայնվում էր։ Ներկայիս մասնաճյուղի համալիրը գտնվում է Պիրեայի Դրապեցոնա արվարձանում։ Դրա նվիրումը տեղի ունեցավ 2018 թ. նոյեմբերի 18-ին։ Այժմ Հունաստանում քարոզիչների թիվը 27 752 է։

Վերջին հարյուրամյակի ընթացքում Հունաստանում գրանցված աճը, որը չդադարեց՝ չնայած կրկնվող արգելքներին, պատերազմներին և հալածանքին, փաստում է, որ ոչինչ չի կարող Եհովային խանգարել արագացնելու գործը «իր ժամանակին» (Եսայիա 60։22