Անցնել բովանդակությանը

Ժամացույցի սլաքի ուղղությամբ ձախից՝ նոր թարգմանչական գրասենյակները Մեքսիկայում, որտեղ աշխատում և ապրում են տզոտզիլ, սապոտեկ (իսթմուս) և օտոմի (Մեսկիտալի հովիտ) լեզվի թարգմանիչները

ՕԳՈՍՏՈՍԻ 31, 2022
ՄԵՔՍԻԿԱ

Կենտրոնական Ամերիկայում թարգմանչական գրասենյակների թիվը հասավ 25-ի

Կենտրոնական Ամերիկայում թարգմանչական գրասենյակների թիվը հասավ 25-ի

2022 թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Մեքսիկայում սկսեցին գործել 5 նոր թարգմանչական գրասենյակներ։ Այդպիսով, Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի տարածքում գործող թարգմանչական գրասենյակների թիվը հասավ 25-ի։ Նոր գրասենյակները տեղակայված են տարասկ, տզոտզիլ, սապոտեկ (իսթմուս), օտոմի (Մեսկիտալի հովիտ) և չոլ լեզուներով խոսող մարդկանց բնակավայրերում։ Ուստի այժմ թարգմանիչները հնարավորություն ունեն սերտ շփվելու լեզվակիրների հետ։ Գալիք ամիսներին Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի տարածքում կսկսեն գործել 8 նոր թարգմանչական գրասենյակներ, ևս 34-ը դեռ պլանավորման փուլում են։

Շատ նպատակահարմար է, երբ թարգմանիչները ապրում և աշխատում են այնպիսի տարածքում, որտեղ լեզվակիրներն են։ Քույր Մարսելա Էրնանդեսը, ով տզոտզիլ լեզվի թարգմանիչ է և մի քանի տարի շարունակ աշխատել է մասնաճյուղում, ասում է. «Մասնաճյուղում թարգմանություններ կատարելու ընթացքում աստիճանաբար սկսել էի բարդ խոսել, դժվարհասկանալի բառեր օգտագործել։ Բայց հիմա անընդհատ լսում եմ, թե եղբայրներն ու քույրերը ինչպես են խոսում առօրյայում ու քարոզում։ Դրա շնորհիվ իմ խոսքը ավելի բնական ու պարզ է դարձել»։

Այս համեստ թարգմանչական գրասենյակների մաքրությունը և արտաքին հարդարանքը մեծապես տպավորում են տեղացիներին։ Մարդիկ հաճախ են կանգնում ու զմայլվում այս շինություններով, անգամ նկարվում դրանց ֆոնին։ Մի կին թարգմանչական գրասենյակներից մեկի դիմացի մայթին փոքրիկ խանութ ունի։ Երբ նա իմացավ, թե գրասենյակում ինչ աշխատանք է կատարվում, այնքան տպավորվեց, որ սկսեց կանոնավոր մաքրել իր խանութը և ավլել շրջակա տարածքը։ Նա ասում է. «Ախր խանութիս դիմաց Աստծուն պատկանող շենք է»։

Կասկած անգամ չկա, որ Եհովան առատապես օրհնում է թարգմանչական գրասենյակներում իրականացվող գործը։ Թարգմանության բնագավառում մեր բոլոր հաջողությունների համար նրան ենք պարտական (Սաղմոս 127։1