Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 10, 2022
ՄԵՔՍԻԿԱ

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել նաուատլ լեզվով (Հյուսիսային Պուեբլա)

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել նաուատլ լեզվով (Հյուսիսային Պուեբլա)

2022 թ. հունիսի 5-ին Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Էդուարդ Բանը հայտարարեց նաուատլ լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Հասանելի են գրքի թվային և տպագիր օրինակները։ Ծրագրի հեռարձակումը դիտեց ավելի քան 1 500 հոգի։ Այն տեսագրվել էր նախապես։

Նաուատլ լեզվով խոսողները հիմնականում ապրում են Մեքսիկայի Պուեբլա և Վերակրուս նահանգներում։ Նաուատլ լեզվի առաջին ժողովը կազմվել է 2002 թ.-ին։ Այդ լեզվով խոսող քարոզիչները օգտվում էին տեղի թարգմանությունից, որում Աստծու անունը՝ «Եհովա», փոխարինված էր «Տեր» և «Աստված» տիտղոսներով։

Իր ելույթում եղբայր Բանը նշեց. «Մենք հորդորում ենք ձեզ Քրիստոնեական Հունարեն Գրությունների ընթերցանությունը սկսել հենց այսօրվանից՝ համոզված լինելով, որ այն ճշգրտորեն է փոխանցում Աստծու Խոսքը ձեր լեզվով»։

Մենք վստահ ենք, որ այս թարգմանությունը կամրացնի նաուատլ լեզվով խոսող մեր եղբայրներին ու քույրերին և կնպաստի Թագավորության բարի լուրի տարածմանը (Մարկոս 13։10