Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 6, 2023
ՎՐԱՍՏԱՆ

«Մատթեոս» գիրքը լույս է տեսել մեգրելերենով

«Մատթեոս» գիրքը լույս է տեսել մեգրելերենով

2023 թ. հունիսի 30-ին Վրաստանի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ջոնի Շալամբերիձեն հայտարարեց, որ լույս է տեսել մեգրելերեն «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գիրքը։ Սա Աստվածաշնչի առաջին գիրքն է, որ թարգմանվել է այդ լեզվով։ Լույսընծայման մասին հայտարարությունն արվեց 2023 թ. «Համբերատար եղեք» տարածաշրջանային համաժողովին, որը տեղի ունեցավ Զուգդիդիի համաժողովների սրահում։ Ծրագրին ներկա էր 627 հոգի։ Գիրքը հասանելի դարձավ թե՛ տպագիր, թե՛ էլեկտրոնային ձևաչափով։

Մեգրելերենով հիմնականում խոսում են արևմտյան Վրաստանի Սամեգրելո շրջանում ապրող մարդիկ։ 2019 թ.-ին Եհովայի վկաները Զուգդիդիում թարգմանչական գրասենյակ հիմնեցին։

Եհովայի վկաները այն սակավաթիվ կազմակերպություններից են, որոնք մեգրելերենով գրավոր նյութեր են հրատարակել։ Թարգմանիչներից մեկը նշել է. «Մեգրելերենը հիմնականում խոսակցական լեզու է, ուստի այն չունի քերականության և ուղղագրության կանոններ։ Եվ հենց դա էլ մեր ամենամեծ դժվարությունն էր։ Որոշեցինք հետևել վրացերենի քերականության կանոններին՝ միաժամանակ մեծ ուշադրություն դարձնելով մեգրելերենի խոսակցական լեզվին»։

Մեգրելերենի թարգմանչական գրասենյակը (Զուգդիդի, Վրաստան)

Բացի այդ՝ Աստվածաշնչում օգտագործված որոշ բառեր չունեն իրենց մեգրելերեն համարժեքը։ Օրինակ՝ մեգրելերենը չունի «զղջալ» բառը։ Ուստի թարգմանիչները այն այսպես են նկարագրել՝ «տխրության զգացում, որն առաջանում է սխալ բան անելու պատճառով»։

Ուրախ ենք մեգրելախոս հավատակիցների համար, քանի որ այս նոր թարգմանության շնորհիվ կկարողանան օգնել ավելի շատ մարդկանց, ովքեր «քաղցած ու ծարավ» են արդարության (Մատթեոս 5:6