Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW.ORG ԿԱՅՔ

Դիտել տեսանյութ JW.ORG կայքում

Դիտել տեսանյութ JW.ORG կայքում

Ինչպես դիտել տեսանյութ կամ միացնել հավաքածուի բոլոր տեսանյութերը։ Ինչպես կանգնեցնել, հետ կամ առաջ տալ։

 Գտնել և միացնել տեսանյութ

Գնացեք ԳՐԱԴԱՐԱՆ > ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ՝ տեսնելու հրապարակված բոլոր տեսանյութերը, այդ թվում՝ JW Broadcasting-ի տաղավարում նկարահանված տեսանյութերը։

Ընտրեք տեսանյութի կատեգորիան։

Կատեգորիայի ներսում յուրաքանչյուր վերնագիր ներկայացնում է տեսանյութերի հավաքածու։ Հավաքածուի բոլոր տեսանյութերը տեսնելու համար գնացեք աջ կամ ձախ կամ սեղմեք Տեսնել բոլորը կոճակը։

Դիտիր կամ փոխանցիր տեսանյութը՝ օգտվելով այս մեթոդներից որևէ մեկից։

  • Սեղմեք Միացնել կոճակը վիդեո փլեյերի (տեսանյութի նվագարկչի) վրա։

  • Սեղմեք Բեռնել կոճակը տեսանյութը էլեկտրոնային սարքի մեջ ներբեռնելու համար (նշում. որոշ սարքերում ֆայլեր ներբեռնելու համար գուցե լրացուցիչ հավելվածների կարիք առաջանա։ Եթե ձեր սարքում ունեք JW Library հավելվածը, ապա կարող եք դրա օգնությամբ ներբեռնել ձեր նախընտրած տեսանյութը և դիտել օֆլայն։)

  • Սեղմեք Փոխանցել կոճակը տեսանյութի հղումը՝ որևէ մեկին ուղարկելու համար։ Ավելին իմանալու համար կարդացեք «Փոխանցել հոդվածի, տեսանյութի կամ հրատարակության հղումը» հոդվածը։

  • Տեսանյութը այլ լեզուներով դիտելու համար տեսանյութի վերնագրի տողի վրա գտնվող Լեզուների ցուցակից ընտրեք ձեր նախընտրած լեզուն։

 Միացնել հավաքածուի կամ կատեգորիայի բոլոր տեսանյութերը

Սեղմեք տեսանյութի կատեգորիայի էջում գտնվող Խառը կոճակը, որպեսզի միացնեք հավաքածուի բոլոր տեսանյութերը՝ պատահական հերթականությամբ։

Հասանելի է հավաքածուի բոլոր տեսանյութերը անընդմեջ միացնելու 2 տարբերակ.

  • Սեղմեք տեսանյութի կատեգորիայի էջում գտնվող Միացնել բոլորը կոճակը, որպեսզի միացնեք հավաքածուի բոլոր տեսանյութերը ցուցակում դրված հերթականությամբ։

  • Սեղմեք տեսանյութի կատեգորիայի էջում գտնվող Խառը կոճակը, որպեսզի միացնեք հավաքածուի բոլոր տեսանյութերը պատահական հերթականությամբ։

Նշում: Կատեգորիայի կամ հավաքածուի բոլոր տեսանյութերը ցուցադրելուց հետո ցուցադրումը կդադարի։

 Ղեկավարել տեսանյութի ցուցադրումը

Հասանելի են տեսանյութի ցուցադրումը ղեկավարելու հետևյալ հնարավորությունները.

  • Սեղմեք վիդեո փլեյերի (տեսանյութի նվագարկչի) պատուհանի վրա առկա Ողջ էկրան կոճակը, որպեսզի միացնեք կամ անջատեք ողջ էկրան ռեժիմով տեսանյութի ցուցադրումը։

  • Սեղմեք Կանգնեցնել կոճակը տեսանյութի ցուցադրումը կանգնեցնելու համար։

  • Սեղմեք Միացնել կոճակը տեսանյութի ցուցադրումը շարունակելու համար։

  • Աուդիո ցուցիչը հետ կամ առաջ տանելով՝ կարող եք տեսանյութը հետ կամ առաջ տալ։

  • Սեղմեք Ձայնի կոճակը և ցուցիչի օգնությամբ փոփոխեք ձայնի բարձրությունը։ Սմարթֆոնով ձայնը կարող եք կարգավորել նաև սարքի կոճակներով։

 Փոփոխել տեսանյութերի կարգավորումները

Սեղմեք Կարգավորումներ կոճակը և ընտրեք տեսանյութի որակը (նշում. ոչ բոլոր դիտարկիչներում է առկա այս հնարավորությունը)։

Ի՞նչ են նշանակում այս թվերը։ Մեծ թիվը նշանակում է, որ տեսանյութի պատկերի որակը ավելի բարձր է, ինչը պահանջում է արագ ինտերնետ կապ։ Ընտրեք այնպիսի որակ, որը առավել հարմար է ձեր ինտերնետի արագությանը, էկրանի չափին և ձեր միջոցներին։

Այս աղյուսակը նկարագրում է տեսանյութի պատկերի որակները։

Որակ

Նկարագրություն

240p

Ամենացածր որակը։ Հարմար է փոքր էկրաններին։

360p

Ցածր որակ։ Հարմար է փոքր էկրաններին։

480p

Ստանդարտ որակ։ Հարմար է թաբլեթներին, համակարգչի մոնիտորներին, հեռուստացույցների ստանդարտ չափի էկրաններին։

720p

Բարձր որակ (HD)։ Հարմար է համակարգչի մոնիտորներին՝ առնվազն 1024 x 768 կետայնությամբ էկրաններին, ինչպես նաև 1280 x 720 կետայնությամբ էկրանով հեռուստացույցներին (HDTV)։

Ինչո՞ւ փոխել տեսանյութերի ցուցադրման որակը։ Եթե ինտերնետ կապը դանդաղ է, և տեսանյութի ցուցադրումը հաճախակի է ընդհատվում, ապա առավել նպատակահարմար է օգտագործել պատկերի ավելի ցածր որակ։ Փոփոխեք տեսանյութի պատկերի որակը՝ կախված ձեր համակարգչից և սարքից։ Ավելի քիչ ինտերնետ ծախսելու նպատակով կարող եք իջեցնել տեսանյութի պատկերի որակը։

Սեղմեք Ենթագրեր կոճակը միացնելու կամ անջատելու համար այն լեզվով ենթագրերը, որով ցուցադրվում է տեսանյութը։

Նշում. ոչ բոլոր լեզուներով են հասանելի ենթագրեր։