Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ չարժե ընդօրինակել «իդեալներին»—Մաս 2։ Տղաների համար

Ինչո՞ւ չարժե ընդօրինակել «իդեալներին»—Մաս 2։ Տղաների համար

 Ինչպիսին են ներկայացվող «իդեալները»

 Ուշադրություն դարձրու այս հատկություններին և պատասխանիր հարցերին։

Սյունակ 1

Սյունակ 2

ըմբոստ

հարգալից

եսասեր

հավատարիմ

բիրտ

նրբանկատ

ծույլ

աշխատասեր

անպատասխանատու

պատասխանատու

նենգ

ազնիվ

  1.   Ո՞ր հատկություններն են բնորոշ այն տղաների կերպարին, որոնց սովորաբար տեսնում ես ֆիլմերում, հեռուստահաղորդումներում և ամսագրերում։

  2.   Ո՞ր հատկությունները կուզեիր, որ մարդիկ տեսնեին քո մեջ։

 Եթե առաջին հարցի քո պատասխանը առաջին սյունակից է, իսկ երկրորդ հարցինը՝ երկրորդից, դա լավ է, քանի որ նշանակում է, որ դու նման չես կամ չես ուզում նմանվել այն տղաներին, որոնք ներկայացվում են որպես իդեալ։ Տեսնենք, թե ինչու։

  •   Մեդիան տղաներին հաճախ ներկայացնում է բռնի և ըմբոստ։ «Ինչո՞ւ տղաները չեն արտահայտվում. ինչո՞ւ է դա խնդիր» գրքում ասվում է, որ հեռուստատեսությունում, ֆիլմերում և սպորտում ճանաչված դեմքերը նրանք են, ովքեր «ֆիզիկապես ուժեղ են և ագրեսիվ»։ Նշվում է նաև, որ «լավ տղա լինելու համար պետք է լինել բիրտ ու ըմբոստ» (Why Boys Don’t Talk​—and Why It Matters

     Մտածիր։ Արդյոք ագրեսիվ վերաբերմունքը կօգնի՞ քեզ, որ լինես լավ ընկեր, աշխատակից կամ ամուսին։ Հակվա՞ծ ես զայրույթդ արտահայտելու, թե՞ զսպում ես քեզ։ Ո՞ր դեպքում քեզ իսկական տղամարդու պես պահած կլինես։

     Աստվածաշունչն ասում է. «Նա, ով չի շտապում բարկանալ, հզոր մարդուց լավ է, և իր ոգին զսպողը քաղաքը գրավողից է լավ» (Առակներ 16:32

    Իր ոգին զսպողը քաղաք գրավողից էլ զորավոր է

  •   Մեդիայում ներկայացվող «իդեալները» տարված են սեքսով։ «Ֆիլմերում ու հեռուստահաղորդումներում տղաները ավելի հաճախ իրենց ընկերուհիներին են փոխում, քան իրենց շորերը»,— ասում է 17-ամյա Քրիսը։ Իսկ 18 տարեկան Գարին ավելի է ընդգծում սա. «Մեդիայում ներկայացվող տղաների ուշքն ու միտքը սեքսն է»։ Օրինակ՝ որոշ ֆիլմերից կարելի է ենթադրել, թե տղաների կյանքի միակ նպատակը խրախճանքն է, խմիչքը ու սեքսը։

     Մտածիր։ Արդյոք կուզեի՞ր ունենալ այն նույն համբավը, որ ունի մեդիայով ներկայացվող «իդեալը»։ Արդյո՞ք իսկական տղամարդը կանանց ու աղջիկներին համարում է իր ցանկությունները բավարարելու միջոց, թե՞ հարգանքով ու արժանապատվությամբ է վերաբերվում նրանց։

     Աստվածաշունչն ասում է. «Ձեզանից յուրաքանչյուրը իմանա, թե ինչպես պետք է տիրապետի իր մարմնին սրբությամբ ու պատվով և ոչ թե անհագ սեռական կրքով» (1 Թեսաղոնիկեցիներ 4:4, 5

  •   Մեդիան տղաներին ներկայացնում է որպես անպատասխանատու մարդիկ։ Ամենաշատ դիտվող ֆիլմերում և հեռուստաշոուներում դեռահաս տղաները հաճախ ծույլ են և անպիտան։ Հավանաբար դա է պատճառը, որ մեծերը քիչ են վստահում տղաներին։ Գարին, ում մասին նշվեց վերևում, ասում է. «Երբ 16 տարեկան էի, չէի կարողանում գործ գտնել, քանի որ գործատերերը միայն կանանց ու աղջիկների էին ուզում ընդունել։ Նրանք դեռահաս տղաներին չէին վստահում և համարում էին անպատասխանատու»։

     Մտածիր։ Մի՞թե ճիշտ կլինի բոլոր տղաներին անպատասխանատու և անվստահելի համարել։ Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ դու այդպիսին չես։

     Աստվածաշունչն ասում է. «Թող ոչ ոք չարհամարհի քո երիտասարդությունը։ Բայց դու օրինակ եղիր հավատարիմների համար՝ խոսելու, վարքի, սիրո, հավատի և մաքրության մեջ» (1 Տիմոթեոս 4:12

 Ինչ պետք է իմանաս

  •   Մեդիան կարող է մեծ ազդեցություն թողնել քեզ վրա։ Օրինակ՝ մեդիան կարող է մղել քեզ մտածելու, թե պետք է հետևես նորաձևությանը ուրիշների կողմից ընդունված լինելու համար։ 17-ամյա Կոլինը ասում է. «Գովազդներում ցույց է տրվում է, թե ինչ պետք է հագնի տղան, որ աղջիկների ուշքը գնա իր համար։ Դրանից հետո մարդ միանգամից ուզում է գնալ ու առնել այդ շորերը։ Ես մի քանի անգամ ընկել եմ այդ ծուղակը»։

     Մտածիր։ Քո հագնվելու ոճը ի՞նչ է ցույց տալիս. ով ես դո՞ւ, թե՞ ով է քո «իդեալը»։ Ո՞ւմ է ձեռնտու, որ դու փող ծախսես հետևելու համար նորաձևության վերջին տենդենցներին։

     Աստվածաշունչն ասում է. «Մի՛ ընդունեք այս աշխարհի կերպարանքը» (Հռոմեացիներ 12:2

  •   «Իդեալներին» ընդօրինակելով՝ իրականում պակաս գրավիչ ես դառնում աղջիկների աչքում։ Ուշադրություն դարձրու, թե ինչ են ասում նրանցից ոմանք։

    •  «Ես նախընտրում եմ շփվել այն տղաների հետ, ովքեր անկեղծ են և չեն փորձում իրենց ներկայացնել այնպիսին, ինչպիսին որ չեն։ Ովքեր ուզում են միշտ տպավորել ուրիշներին, միայն ծիծաղ են առաջացնում» (Աննա)։

    •  «Գովազդատուներն այնպես են անում, որ տղաները մտածեն, թե աղջիկներին դուր գալու համար պետք է ձեռք բերեն ամենավերջին մոբայլ սարքերը և ունենան այնպիսի արտաքին տեսք, որը համապատասխան կլինի իրենց գովազդածին։ Սակայն երբ աղջիկները մեծանում են, նրանց այլևս դա չի գրավում։ Նրանք սկսում են ուշադրություն դարձնել, թե ինչ հատկություններ ունի տղան և ինչպես է վերաբերվում ուրիշներին։ Աղջիկներին դուր է գալիս, օրինակ, ազնվությունն ու հավատարմությունը» (Դանիելա)։

    •  «Համակրելի տղաները սովորաբար մեծամիտ են լինում, իսկ ես չեմ ուզում, որ իմ շրջապատում նման մարդիկ լինեն։ Աշխարհի ամենագեղեցիկ տղան կարող է տգեղ երևալ մարդու աչքում, եթե նրա ներքին էությունը չունի նույն գեղեցկությունը» (Դայանա)։

     Մտածիր։ Փոքրիկ Սամուելի մասին Աստվածաշունչն ասում է, որ նա «շարունակում էր մեծանալ և ավելի հաճելի էր դառնում թե՛ Եհովային և թե՛ մարդկանց» (1 Սամուել 2:26)։ Ի՞նչ հատկություններ են քեզ անհրաժեշտ, որպեսզի նրա պես հաճելի անձնավորություն լինես։

     Աստվածաշունչն ասում է. «Արիացեք [բռց.՝ տղամարդու պես վարվեք]» (1 Կորնթացիներ 16:13

 Ինչ կարող ես անել

  •   Վերլուծիր, թե «իդեալը» որքանով է իդեալական։ Ուշադրություն դարձրու Աստվածաշնչի հետևյալ խոսքերին. «Ամեն բան, որ աշխարհի մեջ է՝ մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելը, Հորից չէ, այլ աշխարհից է» (1 Հովհաննես 2:16

     Մեդիան հաճախ շահարկում է մարդու այս ցանկությունները և դրանք ներկայացնում է որպես բնական ցանկություններ։ Ուստի սովորիր վերլուծել այն ամենը, ինչ տեսնում ես։ Այդ իդեալները գովազդատուների ստեղծած պատրանքներն են, որոնք ծառայում են նրանց շահերին։

  •   Ստեղծիր քո կերպարը։ Աստվածաշունչն ասում է. «Հագեք նոր անձնավորությունը, որը նորոգվում է ճշգրիտ գիտելիքներով՝ իր Ստեղծողի պատկերի համաձայն», ոչ թե մեդիայի ստեղծած իդեալի (Կողոսացիներ 3:10

     Հիշիր այն հատկությունները, որոնք թվարկված են հոդվածի սկզբում, և որոնք դու կուզեիր, որ մարդիկ տեսնեին քո մեջ։ Հենց այսօրվանից էլ սկսիր զարգացնել դրանք։

  •   Գտիր լավ օրինակներ։ «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա»,— կարդում ենք Առակներ 13:20-ում։ Քո շրջապատում կա՞ն մարդիկ, ովքեր խոհեմ են և իմաստուն։ Հնարավոր է լավ օրինակ լինեն քեզ համար հայրդ, քեռիդ կամ հորեղբայրդ։ Նման մարդիկ գուցե կան նաև քո ընկերների ու ծանոթների շրջանում։ Եհովայի վկաների ժողովներում ընդօրինակման արժանի բազմաթիվ տղամարդիկ կտեսնես։ Աստվածաշնչում նույնպես կգտնես այդպիսի օրինակներ, ինչպես՝ Տիտոսը՝ երիտասարդների համար (Առակներ 13:20

     Առաջարկ։ Կարդա «Ընդօրինակեք նրանց հավատը» գիրքը և ծանոթացիր աստվածաշնչյան այնպիսի դրական կերպարների հետ, ինչպիսիք են՝ Աբելը, Նոյը, Աբրահամը, Սամուելը, Եղիան, Հովնանը, Հովսեփը և Պետրոսը։