Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ինչո՞ւ Աստված որոշեց անապատում գտնվող իսրայելացիներին կերակրել լորերով

Եգիպտոսից դուրս գալուց հետո Եհովան իսրայելացիներին երկու անգամ կերակրեց լորի մսով (Ելք 16։13; Թվեր 11։31

Լորը փոքր թռչուն է։ Այն մինչև 18 սանտիմետր երկարություն ունի և կշռում է 100 գրամ։ Այս թռչունը բազմանում է Արևմտյան Ասիայի և Եվրոպայի շատ տարածքներում։ Լինելով չվող թռչուն՝ նա ձմեռում է Հյուսիսային Աֆրիկայում և Արաբիայում։ Սեզոնային միգրացիայի ժամանակ լորերի մեծ երամներն անցնում են Միջերկրական ծովի արևելյան ափերի և Սինայի թերակղզու վրայով։

Ըստ մի աստվածաշնչյան բառարանի՝ լորերը «թռչում են արագ ու թեթև և օգտվում են քամուց, բայց երբ քամին փոխում է ուղղությունը կամ նրանք ուժասպառ են լինում երկար թռիչքից, ամբողջ երամը կարող է գետին ընկնել և այդպես մնալ» (The New Westminster Dictionary of the Bible)։ Նախքան նորից թռչելը նրանք գետնի վրա մեկ-երկու օր հանգստանում են և այդ ընթացքում հեշտությամբ կարող են որսորդների զոհը դառնալ։ 20-րդ դարի սկզբում Եգիպտոսը արտահանում էր տարեկան մոտ երեք միլիոն լոր։

Երկու դեպքում էլ իսրայելացիները լորի միս կերան գարնանը։ Ճիշտ է, տարվա այդ ժամանակ Սինա թերակղզու վրայով միշտ էլ լորերը թռչում էին, սակայն Եհովան էր, որ «քամի բարձրացրեց» և այս թռչուններին քշեց դեպի իսրայելացիների ճամբար (Թվեր 11։31

Ի՞նչ տոն էր Հովհաննես 10։22 համարում հիշատակված «Նվիրման տոնը»

Աստված պատվիրել էր հրեաներին նշելու Անթթխմոր հացերի տոնը, Պենտեկոստեի տոնը և Բերքահավաքի տոնը։ Սրանք եղանակային տոներ էին, որոնք համապատասխանաբար նշվում էին գարնան սկզբում, վերջում և աշնանը։ Սակայն Հովհաննես 10։22-ում հիշատակված տոնը նշում էին ձմռանը։ Այն նշում էին Եհովայի տաճարի վերանվիրման առիթով, որը տեղի էր ունեցել մ.թ.ա 165-ին։ Նվիրման տոնը տևում էր ութ օր։ Այն սկսվում էր քասղև ամսվա 25-րդ օրը, որը մոտ էր ձմեռային արևադարձին։ Ինչպե՞ս առաջ եկավ այդ տոնը։

Մ.թ.ա. 168-ին Ասորիքի Սելևկյան դինաստիայի կառավարիչ Անտիոքոս IV-ը (Եպիփանես) փորձեց արմատախիլ անել հրեական կրոնն ու սովորույթները։ Այդ նպատակով նա հեթանոսական զոհասեղան կանգնեցրեց Եհովայի տաճարի զոհասեղանի վրա և զոհեր մատուցեց հունական Զևս աստծուն։

Հենց այս պատճառով էլ սկսվեց Մակաբայեցիների ապստամբությունը։ Հրեաների առաջնորդ Հուդա Մակաբայեցին ազատեց Երուսաղեմը Սելևկյանների տիրապետությունից, քանդեց պղծված զոհասեղանը և դրա տեղում նորը կառուցեց։ Տաճարի պղծումից ուղիղ երեք տարի անց Հուդան մաքրված տաճարը կրկին նվիրեց Եհովային։ Այդ օրվանից սկսած՝ հրեաները դեկտեմբեր ամսին նշում են «Նվիրման տոնը» (եբրայերեն՝ չանուկա)։ Այսօր այս տոնը հայտնի է «Հանուկա» անունով։

[նկար 14-րդ էջի վրա]

ՀՈՒԴԱ  ՄԱԿԱԲԱՅԵՑԻ, ԼԻՈՆ, 1553Թ.

[նկար 14-րդ էջի վրա. թույլտվությամբ]

From the book Wood’s Bible Animals. 1876