Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս կարող ես մոտենալ Աստծուն

Ինչպե՞ս կարող ես մոտենալ Աստծուն

Սովորենք Աստծու Խոսքից

Ինչպե՞ս կարող ես մոտենալ Աստծուն

Այս հոդվածում առաջ են քաշվում այնպիսի հարցեր, որոնք գուցե դու էլ ես տվել, և ցույց է տրվում, թե ինչպես կարող ես գտնել այդ հարցերի պատասխանները հենց քո Աստվածաշնչում։ Եհովայի վկաները հաճույքով կզրուցեն քեզ հետ այդ հարցերի շուրջ։

1. Աստված լսո՞ւմ է բոլոր աղոթքները։

Աստված բոլոր ազգերի մարդկանց հրավիրում է աղոթքի միջոցով մոտենալու իրեն (Սաղմոս 65։2)։ Սակայն նա բոլոր աղոթքները չէ, որ լսում է։ Օրինակ՝ երբ իսրայելացիները համառորեն վատ գործեր էին անում, Աստված չէր լսում նրանց աղոթքները (Եսայիա 1։15)։ Աստված նաև չի լսում այն տղամարդու աղոթքը, ով վատ է վերաբերվում իր կնոջը (1 Պետրոս 3։7)։ Սակայն նույնիսկ եթե անհատը լուրջ մեղք է գործել, բայց զղջում է, Աստված պատրաստ է լսելու նրա աղոթքը (կարդա՛ 2 Տարեգրություն 33։9–13

2. Ինչպե՞ս պետք է աղոթենք։

Աստծուն աղոթելը առանձնաշնորհում է և նրա երկրպագության մի մասն է կազմում։ Հարկավոր է աղոթել միմիայն Եհովային (Մատթեոս 4։10; 6։9)։ Քանի որ անկատար ենք և չենք կարող ինքնուրույն «գալ Հոր մոտ», մենք պետք է Նրան աղոթենք Հիսուսի անունով, որովհետև նա է «ճանապարհը» (Հովհաննես 14։6)։ Եհովան չի ուզում, որ անգիր արած կամ գրված աղոթքներ ասենք։ Նա ուզում է, որ մեր աղոթքները սրտաբուխ լինեն (կարդա՛ Մատթեոս 6։7; Փիլիպպեցիներ 4։6, 7

Մեր Ստեղծիչը կարող է լսել նույնիսկ անձայն աղոթքը (1 Սամուել 1։12, 13)։ Մենք կարող ենք աղոթել ցանկացած ժամանակ, օրինակ՝ օրվա սկզբում, վերջում, ուտելուց առաջ, ինչպես նաև խնդիրների բախվելիս (կարդա՛ Սաղմոս 55։22; Մատթեոս 15։36

3. Ինչո՞ւ են քրիստոնյաները միասին հավաքվում։

Աստծուն մոտենալը հեշտ չէ, քանի որ ապրում ենք այն մարդկանց մեջ, ովքեր չեն հավատում նրան և ծաղրանքով են վերաբերվում երկրի վրա խաղաղություն հաստատելու նրա խոստմանը (2 Տիմոթեոս 3։1, 4; 2 Պետրոս 3։3, 13)։ Մենք պետք է շփվենք մեր հավատակիցների հետ, որպեսզի քաջալերվենք (կարդա՛ Եբրայեցիներ 10։24, 25

Դու կարող ես մոտենալ Աստծուն, եթե ընկերություն անես նրան սիրող մարդկանց հետ։ Եհովայի վկաների ժողովները հնարավորություն են տալիս քաջալերվելու ուրիշների հավատով (կարդա՛ Հռոմեացիներ 1։11, 12

4. Ինչպե՞ս կարող ես մոտենալ Աստծուն։

Կարող ես մոտենալ Եհովային, եթե խորհրդածես այն ամենի մասին, ինչ սովորում ես նրա Խոսքից։ Խորհիր նրա գործերի, պատվերների և խոստումների շուրջ։ Եթե աղոթելու ընթացքում նաև խորհրդածես, կսկսես սրտանց գնահատել Աստծու սերն ու իմաստությունը (կարդա՛ Հեսու 1։8; Սաղմոս 1։1–3

Աստծուն կարող ես մոտենալ միայն այն դեպքում, եթե վստահես ու հավատաս նրան։ Իսկ հավատը նման է կենդանի էակի, որին հարկավոր է կերակրել։ Մշտապես սնուցիր քո հավատը։ Ինչպե՞ս։ Խորհրդածելով այն ամենի շուրջ, ինչ սովորում ես (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 5։21; Եբրայեցիներ 11։1, 6

5. Ինչպե՞ս կարող է քեզ համար օգտակար լինել Աստծուն մոտենալը։

Եհովան հոգ է տանում իրեն սիրողների մասին։ Նա պաշտպանում է նրանց այն ամենից, ինչը կարող է սասանել նրանց հավատը և հավիտենական կյանքի հույսը (կարդա՛ Սաղմոս 91։1, 2, 7–10)։ Նա խորհուրդ է տալիս հեռու մնալ այնպիսի ապրելակերպից, որը կարող է վտանգել մեր առողջությունը և զրկել ուրախությունից։ Եհովան սովորեցնում է ընթանալ կյանքի լավագույն ուղիով (կարդա՛ Սաղմոս 73։27, 28; Հակոբոս 4։4, 8

Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 17-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։