Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մոտեցեք Աստծուն

«Մի՞թե Եհովան.... ուրիշ որևէ բան է պահանջում քեզանից»

«Մի՞թե Եհովան.... ուրիշ որևէ բան է պահանջում քեզանից»

Ի՞ՆՉ Է ակնկալում Եհովան այն անհատներից, ովքեր ուզում են նրան ընդունելի ձևով երկրպագել։ Արդյո՞ք նա կատարելություն է պահանջում անկատար մարդկանցից, որ անհնար լինի հաճեցնել իրեն, թե՞ ակնկալում է միայն այն, ինչ կարող են անել։ Այս հարցերի պատասխանները գտնելը կարևոր է, եթե ուզում ենք ուրախություն ստանալ Եհովային ծառայելուց։ Տեսնենք՝ ինչպես Միքիա մարգարեն հստակ ցույց տվեց, թե ինչ է պահանջում Աստված (կարդա՛ Միքիա 6։8

«Նա ասել է քեզ.... թե ինչ է բարին»։ Կարիք չկա կռահելու, թե ինչ է Աստված պահանջում մեզանից։ Նա Աստվածաշնչում հստակ կերպով հայտնել է այդ մասին։ Աստված պահանջում է մեզանից «բարին»։ Այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ «Աստված սեր է» և հետաքրքրված է մեր բարօրությամբ (1 Հովհաննես 4։8; 5։3)։ Նրա պատվիրաններին հետևելով ոչ միայն կհաճեցնենք նրան, այլև ինքներս օգուտներ կքաղենք (2 Օրենք 10։12, 13

«Մի՞թե Եհովան.... ուրիշ որևէ բան է պահանջում քեզանից»։ Արդյո՞ք Աստված իրավամբ կարող է որևէ բան պահանջել մեզանից։ Անկասկա՛ծ։ Մենք պետք է հնազանդվենք նրան, քանի որ նա է մեր կյանքի Աղբյուրը (Սաղմոս 36։9)։ Իսկ ի՞նչ է Աստված պահանջում մեզանից։ Միքիան նշում է երեք պահանջ։ Առաջին երկուսը վերաբերում է մեր և մարդկանց միջև փոխհարաբերություններին, իսկ երրորդը՝ Աստծու հետ փոխհարաբերություններին։

«Արդարություն գործադրել»։ Ըստ մի աշխատության՝ եբրայերեն «արդարություն» բառը «նշանակում է արդար և ազնիվ փոխհարաբերություններ մարդկանց հետ»։ Աստված պահանջում է մեզանից, որ ուրիշների հետ վարվենք արդարության իր չափանիշներով։ Մենք արդարություն ենք գործադրում, երբ ուրիշների հանդեպ անկողմնակալ ենք, ազնիվ ու անկեղծ (Ղևտական 19։15; Եսայիա 1։17; Եբրայեցիներ 13։18)։ Եթե մենք արդարությամբ վարվենք մարդկանց հետ, նրանք էլ կմղվեն նույն կերպ վարվելու մեզ հետ (Մատթեոս 7։12

«Բարություն սիրել»։ Աստված պահանջում է, որ ոչ միայն բարություն դրսևորենք, այլև սիրենք այն։ «Բարություն» թարգմանված եբրայերեն «խեսեդ» բառը կարող է թարգմանվել նաև «սիրառատ բարություն» կամ «նվիրված սեր»։ Մի աստվածաշնչագետ ասում է. «Ճիշտ չի լինի [խեսեդ] բառը թարգմանել սեր, ողորմություն կամ բարություն։ Այս երեք բառերից ոչ մեկը առանձին չի կարող արտահայտել այդ բառի իմաստը։ [Խեսեդը] ներառում է այս երեք հատկությունները միասին»։ Եթե սիրում ենք բարությունը, ապա հոժարակամորեն կդրսևորենք այն։ Մենք հաճույքով կօգնենք կարիքի մեջ լինողներին և ուրախություն կստանանք տալուց (Գործեր 20։35

«Քո Աստծու հետ համեստությամբ քայլել»։ Աստվածաշնչում «քայլել» բառը նշանակում է «կյանքի որոշակի ուղով գնալ»։ Մենք քայլում ենք Աստծու հետ՝ հետևելով կյանքի այն ուղուն, որը նա է սահմանել։ Ուստի պետք է «համեստ» լինենք այդ ճանապարհով գնալու համար։ Համեստ կլինենք Աստծու առաջ, եթե իրատեսորեն ընդունենք մեր ցածր դիրքը նրա նկատմամբ և այն, որ մեր կարողությունները սահմանափակ են։ Հետևաբար «համեստությամբ քայլել» նշանակում է իմանալ, թե ինչ է Աստված պահանջում մեզանից և թե ինչ կարող ենք անել։

Որքա՜ն շնորհակալ ենք Եհովային, որ նա մեր ուժերից վեր ոչինչ չի պահանջում։ Աստված ուրախանում է, երբ ամբողջ հոգով ենք ծառայում իրեն (Կողոսացիներ 3։23)։ Նա գիտի, որ մենք սահմանափակ հնարավորություններ ունենք (Սաղմոս 103։14)։ Եթե համեստորեն ընդունենք, որ մեր կարողությունները սահմանափակ են, ուրախություն կստանանք Աստծու հետ քայլելով։ Մի՞թե չարժե իմանալ, թե ինչպես կարող ենք քայլել Աստծու հետ։ Այդպես վարվելով՝ առատ օրհնություններ կվայելենք (Առակներ 10։22

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր նոյեմբեր ամսվա համար

Հովել 1–3Միքիա 1–7