Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 09

Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով

Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով

Երբևէ մտածե՞լ ես, որ կյանքում առաջնորդության կարիք ունես։ Կա՞ն հարցեր, որոնց պատասխաններն ուզում ես իմանալ։ Մխիթարության կամ քաջալերանքի կարիք ունե՞ս։ Կցանկանայի՞ր ավելի մոտ լինել Եհովային։ Աղոթքը կարող է օգնել բավարարելու այս բոլոր կարիքները։ Իսկ ո՞րն է աղոթելու ճիշտ ձևը։ Աստված բոլո՞ր աղոթքներն է լսում։ Ինչպե՞ս կարող ես վստահ լինել, որ նա քո աղոթքներն էլ կլսի։ Եկ տեսնենք։

1. Ո՞ւմ պետք է աղոթենք և ինչի՞ մասին

Հիսուսը սովորեցրեց, որ միայն մեր երկնային Հորը պետք է աղոթենք։ Հիսուսը ինքն էլ էր Եհովային աղոթում։ Նա ասել է. «Ուստի այսպես աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես»» (Մատթեոս 6։9)։ Աղոթելով մենք ամրացնում ենք մեր ընկերությունը Եհովայի հետ։

Մենք կարող ենք աղոթել ցանկացած բանի մասին։ Սակայն որպեսզի Աստված պատասխանի մեր աղոթքին, այն պետք է իր կամքի համաձայն լինի։ «Ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)։ Հիսուսը օրինակով ցույց տվեց, թե որ հարցերի մասին տեղին կլինի աղոթել (կարդա Մատթեոս 6։9–13)։ Անձնական մտահոգությունների մասին աղոթելուց բացի՝ մենք պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն մեզ տված բոլոր բարիքների համար և չմոռանանք խնդրել, որ ուրիշներին էլ օգնի։

2. Ինչպե՞ս պետք է աղոթենք

Աստվածաշունչը հորդորում է մեզ, որ «[Աստծու] առաջ դատարկենք [մեր] սիրտը» (Սաղմոս 62։8)։ Հետևաբար մեր աղոթքները պետք է լինեն անկեղծ և սրտաբուխ։ Մենք կարող ենք աղոթել Աստծուն ցանկացած հարգալից դիրքով, թե՛ բարձրաձայն, թե՛ մեր մտքում։ Նաև կարող ենք աղոթել ցանկացած ժամի և ցանկացած վայրում։

3. Ինչպե՞ս է Աստված պատասխանում մեր աղոթքներին

Նա դա անում է տարբեր կերպերով։ Եհովան տվել է իր Խոսքը՝ Աստվածաշունչը, որտեղ մենք կարող ենք գտնել մեր շատ հարցերի պատասխանները։ Աստծու Խոսքն ընթերցելը կարող է «իմաստուն դարձնել անփորձին» (Սաղմոս 19։7; կարդա Հակոբոս 1։5)։ Դժվարությունների ժամանակ նա կարող է մեզ մտքի խաղաղություն տալ և մղել իր ծառաներին օգնության հասնելու մեզ։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Իմացիր, թե ինչպես կարող ես Աստծուն հաճելի, սրտաբուխ աղոթքներ մատուցել, և թե աղոթքն ինչպես կարող է օգնել քեզ։

4. Աստծուն ընդունելի աղոթքներ

Ինչի՞ց է երևում՝ մեր աղոթքներն ընդունելի են Աստծուն, թե ոչ։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։

Եհովան ուզում է, որ աղոթենք իրեն։ Կարդացեք Սաղմոս 65։2, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Քո կարծիքով՝ «աղոթքներ Լսողը» ցանկանո՞ւմ է, որ դու աղոթես իրեն։ Ինչո՞ւ ես այդպես պատասխանում։

Եթե ուզում ենք, որ Աստված լսի մեր աղոթքները, պետք է ձգտենք ապրել նրա չափանիշների համաձայն։ Կարդացեք Միքիա 3։4 և 1 Պետրոս 3։12, այնուհետև քննարկեք ներքոհիշյալ հարցը։

  • Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Եհովան լսում է մեր աղոթքները։

Պատերազմի ժամանակ երկու կողմերն էլ աղոթում են հաղթանակի համար։ Խելամի՞տ է ակնկալել, որ Աստված երկու կողմերի աղոթքներին էլ կպատասխանի։

5. Մեր աղոթքները պետք է սրտից բխեն

Որոշ մարդկանց սովորեցրել են, որ պետք է անընդհատ կրկնել նույն աղոթքները։ Բայց արդյո՞ք Աստված ուզում է, որ իրեն այդպես աղոթենք։ Կարդացեք Մատթեոս 6։7 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ի՞նչ կարող ես անել, որ քո աղոթքներում «նորից ու նորից» չկրկնես նույն խոսքերը։

Ամեն օր կարող ես մի առանձնահատուկ օրհնության մասին մտածել, որ ունես քո կյանքում, այնուհետև շնորհակալություն հայտնել Եհովային դրա համար։ Եթե շաբաթվա բոլոր օրերին այդպես վարվես, ապա դու աղոթելու առնվազն յոթ թեմա կունենաս և չես կրկնի նույն աղոթքը։

Ինչպես որ լավ հայրն է ցանկանում, որ իր երեխան իր հետ անկեղծ խոսի, այնպես էլ Եհովան է ուզում, որ մեր աղոթքները լինեն անկեղծ ու սրտաբուխ

6. Աղոթքը նվեր է Աստծուց

Ինչպե՞ս կարող է աղոթքը զորացնել մեզ թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։

Աստվածաշնչում գրված է, որ աղոթքը կարող է օգնել մեզ մտքի խաղաղություն ձեռք բերել։ Կարդացեք Փիլիպպեցիներ 4։6, 7 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Թեև աղոթքը մեր բոլոր խնդիրները չի լուծում, սակայն ինչպե՞ս է այն օգնում։

  • Ինչերի՞ մասին կցանկանայիր աղոթել։

Գիտեի՞ր

«Ամեն» բառը նշանակում է «թող այդպես լինի» կամ «անշուշտ»։ Աղոթքի վերջում «ամեն» ասել են դեռևս աստվածաշնչյան ժամանակներից (1 Տարեգրություն 16։36

7. Ժամանակ հատկացրու աղոթքին

Երբեմն գուցե այնքան զբաղված լինենք, որ մոռանանք աղոթել։ Հիսուսի համար որքա՞ն կարևոր էր աղոթքը։ Կարդացեք Մատթեոս 14։23 և Մարկոս 1։35 և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ի՞նչ արեց Հիսուսը աղոթքին ժամանակ հատկացնելու համար։

  • Իսկ դու ե՞րբ կարող ես աղոթել։

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աղոթելով միայն ներշնչում ես քեզ, որ ավելի լավ է լինելու»։

  • Իսկ դու ի՞նչ կասես։

ԱՄՓՈՓՈՒՄ

Անկեղծ աղոթքները մտերմացնում են մեզ Աստծու հետ, տալիս են մտքի խաղաղություն և ուժ, որպեսզի կարողանանք հաճեցնել Եհովային։

Վերհիշենք

  • Ո՞ւմ պետք է աղոթենք։

  • Ինչպե՞ս պետք է աղոթենք։

  • Ի՞նչ օգուտներ կարող է տալ աղոթքը։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Գտիր աղոթքի մասին հաճախ տրվող հարցերի պատասխանները։

«Յոթ բան, որ արժե իմանալ աղոթքի մասին» («Դիտարան», 2010 թ. հոկտեմբերի 1)

Իմացիր, թե աղոթելու ինչ կարևոր պատճառներ կան, և թե ինչպես կարող ես բարելավել քո աղոթքների որակը։

«Ինչո՞ւ պետք է աղոթեմ» (վեբ հոդված)

Տես, թե ինչ է ասվում Աստվածաշնչում այն մասին, թե ում պետք է աղոթենք։

«Պե՞տք է աղոթեմ սրբերին» (վեբ հոդված)

Երաժշտական տեսանյութը դիտելիս ուշադրություն դարձրու՝ արդյոք կարևոր է, թե երբ և որտեղ ենք աղոթում։

«Աղոթիր ամեն ժամանակ» (1։22)