Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 38

Թանկ գնահատիր Աստծու նվերը՝ կյանքը

Թանկ գնահատիր Աստծու նվերը՝ կյանքը

Կյանքը լի է հրաշալի ակնթարթներով։ Նույնիսկ խնդիրների բախվելիս հնարավոր է այնպիսի բաներ գտնել, որոնք կարող են հաճույք պատճառել մեզ։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք Աստծու տված նվերը՝ կյանքը, և ո՞րն է այդպես վարվելու գլխավոր պատճառը։

1. Ինչո՞ւ պետք է գնահատենք կյանքը

Մենք պետք է թանկ գնահատենք կյանքը, որովհետև այն մեր սիրառատ Հոր՝ Եհովայի պարգևն է։ Եհովան է ստեղծել ամեն ինչ. նա է «կյանքի աղբյուրը» (Սաղմոս 36։9«Նա ինքն է բոլոր մարդկանց տալիս կյանք, շունչ և ամեն բան» (Գործեր 17։25, 28)։ Եհովան մեզ տալիս է ապրելու համար անհրաժեշտ ամեն բան։ Բացի դրանից՝ նա տրամադրել է այն ամենը, ինչը թույլ կտա հաճույք ստանալ կյանքից (կարդա Գործեր 14։17

2. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Եհովային, որ գնահատում ենք կյանքը

Քո ստեղծման առաջին իսկ օրից Եհովան հոգ է տանում քեզ համար։ Աստծու ծառաներից մեկը՝ Դավիթը, Եհովային ուղղված իր աղոթքում ասաց. «Քո աչքերը տեսան իմ սաղմը» (Սաղմոս 139։16)։ Եհովայի համար թանկ է քո կյանքը (կարդա Մատթեոս 10։29–31)։ Նրան մեծ ցավ կպատճառի, եթե ինչ-որ մեկը գիտակցաբար վերջ դնի իր կամ ուրիշի կյանքին (Ելք 20։13 a Նա նաև ցավ կզգա, եթե անհարկի վտանգենք այն կամ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկենք ուրիշների կյանքը պահպանելու համար։ Զգույշ լինելով և ուրիշների կյանքի հանդեպ հարգանք դրսևորելով՝ ցույց ենք տալիս, որ գնահատում ենք մեզ տրված հրաշալի պարգևը՝ կյանքը։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Տես, թե ինչ կերպերով կարող ես ցույց տալ, որ թանկ ես գնահատում կյանքը։

3. Հոգ տար առողջությանդ մասին

Նվիրված քրիստոնյաները խոստացել են Եհովային ողջ կյանքում ծառայել նրան և ամեն հարցում հնազանդվել։ Նրանք կարծես իրենց կյանքը որպես զոհ են ներկայացնում Աստծուն։ Կարդացեք Հռոմեացիներ 12։1, 2 և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ի՞նչը պետք է մղի, որ հոգ տանես քո առողջության մասին։

  • Ի՞նչ կերպերով կարող ես անել դա։

4. Կանխարգելիչ միջոցներ ձեռնարկիր, որ ոչ ոքի կյանքին կամ առողջությանը վտանգ չսպառնա

Աստվածաշունչը հորդորում է խուսափել վտանգավոր սովորություններից։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք ապահովել ձեր և ուրիշների անվտանգությունը։

Կարդացեք Առակներ 22։3, որից հետո քննարկեք, թե ինչպես կարող եք անվտանգությանը հետևել՝

  • տանը

  • աշխատավայրում

  • սպորտով զբաղվելիս

  • որևէ փոխադրամիջոց վարելիս կամ դրանից օգտվելիս

5. Բարձր գնահատիր չծնված երեխայի կյանքը

Դավիթը բանաստեղծական ոճով ցույց տվեց, թե Եհովան որքան է հետաքրքրված մոր արգանդում գտնվող երեխայի կյանքով։ Կարդացեք Սաղմոս 139։13–17, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Եհովայի համար անհատի կյանքը սկսվում է նրա բեղմնավորմա՞ն, թե՞ ծննդյան պահին։

Եհովան հին Իսրայելին օրենքներ էր տվել, որոնք պաշտպանում էին մայրերին և նրանց չծնված երեխաներին։ Կարդացեք Ելք 21։22, 23 և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ինչպե՞ս էր Եհովան վերաբերվում այն անհատին, որը պատահաբար դառնում էր չծնված երեխայի մահվան պատճառ։

  • Ի՞նչ կզգար նա, եթե ինչ-որ մեկը դիտավորյալ նման բան աներ։ b

  • Համաձա՞յն ես Աստծու տեսակետին։

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։

Նույնիսկ եթե կինը գիտակցում է կյանքի արժեքը, նա կարող է մտածել, թե իր պարագայում հղիության արհեստական ընդհատումը միակ լուծումն է։ Կարդացեք Եսայիա 41։10, որից հետո քննարկեք հետևյալ հարցերը։

  • Եթե կնոջ վրա ճնշում են գործադրում, որ ընդհատի հղիությունը, ո՞ւմ պետք է նա դիմի օգնության համար։ Ինչո՞ւ։

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Կինը իրավունք ունի որոշել՝ ընդհատել հղիությունը, թե ոչ։ Դա իր մարմինն է»։

  • Ինչո՞ւ ես մտածում, որ Եհովայի համար թանկ է թե՛ մոր, թե՛ չծնված երեխայի կյանքը։

ԱՄՓՈՓՈՒՄ

Աստվածաշնչից սովորում ենք, որ պետք է սիրենք, հարգենք և պահպանենք Եհովայի տված պարգևը՝ կյանքը։ Սա վերաբերում է և՛ մեր, և՛ ուրիշների կյանքին։

Վերհիշենք

  • Ինչո՞ւ է մարդու կյանքը թանկ Եհովայի համար։

  • Ի՞նչ է զգում Եհովան, երբ ինչ-որ մեկը դիտավորյալ վերջ է դնում իր կամ ուրիշի կյանքին։

  • Կյանքի պարգևի համար շնորհակալ լինելու ի՞նչ պատճառներ ունենք։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Ինչպե՞ս կարող ես շնորհակալ լինել Եհովային կյանքի համար։

«Երգ 141. Կյանքը հրաշք է» (2։41)

Գտիր հետևյալ հարցի պատասխանը. Աստված կների՞ այն կնոջը, որն արհեստական վիժում է կատարել։

«Ի՞նչ է Աստվածաշունչն ասում հղիության արհեստական ընդհատման մասին» (վեբ հոդված)

Տես, թե կյանքի վերաբերյալ Եհովայի տեսակետը ինչպես պետք է ազդի ժամանցի մեր ընտրության վրա։

««Էքստրեմալ սպորտաձևեր». արժե՞ ռիսկի դիմել» (հոդված «Արթնացե՛ք»-ից)

Ի՞նչ անել, եթե անհատն ունի ինքնասպանության մասին մտքեր։ Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել։

«Էլ չեմ ուզում ապրել. կարո՞ղ է Աստվածաշունչը օգնել ինձ, եթե մտածում եմ ինքնասպանության մասին» (վեբ հոդված)

a Եհովան թանկ է համարում նրանց, ովքեր վհատված են (Սաղմոս 34։18)։ Նա հասկանում է այն մարդկանց զգացմունքները, որոնք սաստիկ ցավի պատճառով չեն ուզում ապրել, և ցանկանում է օգնել նրանց։ Տեսնելու համար՝ նա ինչպես է դա անում, կարդա «Բացահայտիր ավելին» բաժնում նշված «Էլ չեմ ուզում ապրել. կարո՞ղ է Աստվածաշունչը օգնել ինձ, եթե մտածում եմ ինքնասպանության մասին» հոդվածը։

b Այն կանայք, որոնք հղիության արհեստական ընդհատում են արել, կարիք չկա, որ չափից շատ մեղավորության զգացում ունենան։ Եհովան կարող է ներել նրանց։ Հավելյալ տեղեկությունների համար կարդա «Բացահայտիր ավելին» բաժնում նշված «Ի՞նչ է Աստվածաշունչն ասում հղիության արհեստական ընդհատման մասին» հոդվածը։