Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները ամերիկյան աղա՞նդ են

Եհովայի վկաները ամերիկյան աղա՞նդ են

 Մեր գլխավոր վարչությունը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սակայն մենք ամերիկյան աղանդ չենք, քանի որ...

  •   Ոմանք աղանդը սահմանում են որպես ընդունված կրոնից առանձնացած, շեղված մի խումբ։ Մենք՝ Եհովայի վկաներս, չենք սերել որևէ կրոնից և համոզված ենք, որ իրականում վերականգնել ենք այն քրիստոնեությունը, որը սկիզբ առավ առաջին դարում։

  •   Եհովայի վկաները ակտիվ գործունեություն են ծավալում ավելի քան 230 երկրներում։ Անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում, մենք հավատարմորեն ծառայում ենք Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին, ոչ թե ԱՄՆ-ի կառավարությանը կամ որևէ այլ մարդկային իշխանության (Հովհաննես 15:19; 17:15, 16

  •   Այն ամենը, ինչ մենք սովորեցնում ենք, հիմնված է Աստվածաշնչի վրա և ոչ թե ԱՄՆ-ում գտնվող որոշ կրոնական առաջնորդների գրածների (1 Թեսաղոնիկեցիներ 2:13

  •   Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին, ոչ թե որևէ մարդու՝ որպես առաջնորդի (Մատթեոս 23:8–10