Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ է կարևոր իմանալ պատասխանը

Ինչո՞ւ է կարևոր իմանալ պատասխանը

Ինչո՞ւ է կարևոր իմանալ՝ գոյություն ունի՞ Ստեղծիչ, թե՞ ոչ։ Եթե ներկայացված փաստերը օգնեցին ձեզ համոզվել, որ ամենակարող Աստված գոյություն ունի, ապա գուցե ցանկանաք նաև քննել այն ապացույցները, որ Աստվածաշունչը նրա ներշնչմամբ է գրվել։ Իսկ եթե վստահեք Աստվածաշնչին, հետևյալ օգուտները կստանաք։

Ձեր կյանքն ավելի իմաստալից կդառնա

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԳՐՎԱԾ Է. «[Աստված], բարիք անելով, անձրևներ տվեց ձեզ երկնքից և պտղաբեր ժամանակներ, լիացրեց ձեզ ուտելիքներով և ձեր սրտերը ուրախությամբ լցրեց» (Գործեր 14։17

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Բնությունն ու դրա բարիքները, որ վայելում ենք, թանկ նվերներ են Ստեղծչից։ Դուք ավելի շատ կգնահատեք այդ պարգևները, երբ իմանաք, թե դրանք Տվողը որքան շատ է հոգ տանում ձեր մասին։

Կգտնեք օգտակար խորհուրդներ՝ առօրյա կյանքի համար

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԳՐՎԱԾ Է. «Դու կհասկանաս, թե ինչ է արդարությունը, արդարադատությունը և ուղղամտությունը՝ բարեգործության ամբողջ ընթացքը» (Առակներ 2։9

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Աստված, լինելով ձեր Ստեղծիչը, շատ լավ գիտի, թե երջանիկ լինելու համար ինչ է պետք ձեզ։ Աստվածաշունչը ուսումնասիրելով՝ կարող եք գտնել բազմաթիվ խորհուրդներ, որոնք կօգնեն առօրյա կյանքում։

Կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխանները

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԳՐՎԱԾ Է. «Աստծու մասին գիտելիքներ կգտնես» (Առակներ 2։5

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Երբ համոզվեք, որ գոյություն ունի Ստեղծիչ, կկարողանաք գտնել նաև կենսական շատ հարցերի պատասխաններ, օրինակ՝ ո՞րն է կյանքի իմաստը, ինչո՞ւ այսքան շատ տառապանք կա, ի՞նչ է տեղի ունենում մահից հետո։ Աստվածաշնչում կան այդ հարցերի գոհացուցիչ պատասխանները։

Ապագայի վառ հույս ձեռք կբերեք

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԳՐՎԱԾ Է. «Ես գիտեմ, թե ինչ եմ մտադրել ձեզ համար,— ասում է Եհովան։— Խաղաղություն եմ մտադրել և ոչ աղետ, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29։11

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Աստված խոստանում է, որ ապագայում կվերացնի չարությունը, տառապանքը և անգամ մահը։ Եթե վստահեք Աստծու խոստումներին, ապագայի վառ հույսը կօգնի, որ առօրյա խնդիրների բախվելիս քաջ լինեք։