Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչի՞ն հավատալ

Ինչի՞ն հավատալ

«Տիեզերքը կարող էր և ստեղծել է ինքն իրեն ոչնչից»։ (Սթիվեն Հոքինգ և Լեոնարդ Մլոդինով, ֆիզիկոսներ)

«Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Աստվածաշունչ, Ծննդոց 1։1

Տիեզերքն ու կյանքը Աստվա՞ծ է ստեղծել, թե՞ դրանք պատահականության արդյունք են։ Այս հարցի վերաբերյալ երկու ֆիզիկոսների վերը նշված խոսքերը և Աստվածաշնչում գրվածը իրար հակասում են։ Այս գաղափարներից յուրաքանչյուրը բազմաթիվ կողմնակիցներ ունի, մինչդեռ շատերն էլ համոզված չեն, թե որ մեկն է ճիշտ։ Մարդիկ բուռն բանավեճեր են ունենում այս թեմայի վերաբերյալ և դրանք տպագրում են գրքերում ու ցուցադրում հեռուստատեսությամբ։

Գուցե ձեր ուսուցիչները սովորեցրել են, թե տիեզերքն ու կյանքը պատահական են առաջացել, և որ Ստեղծիչ գոյություն չունի, բայց արդյո՞ք դա ապացուցելու համար նրանք հիմնավոր փաստեր են բերել։ Մյուս կողմից էլ՝ լսած կլինեք, որ կրոնական առաջնորդները սովորեցնում են, թե գոյություն ունի՛ Ստեղծիչ։ Իսկ նրանք փաստեր բերո՞ւմ են իրենց խոսքը հիմնավորելու համար, թե՞ ասում են, որ պետք է պարզապես հավատալ դրան։

Գուցե կարծում եք, որ ոչ ոք չի կարող ճշգրիտ պատասխան տալ այս հարցին՝ գոյություն ունի՞ Ստեղծիչ, թե՞ ոչ։ Հնարավոր է՝ նաև մտածում եք. «Կարևո՞ր է իմանալ պատասխանը»։

«Արթնացե՛ք» ամսագրի այս համարում նախևառաջ բերվում են փաստեր, որոնք քննելով՝ շատերն են համոզվել Ստեղծչի գոյության մեջ։ Այնուհետև խոսվում է, թե ինչու է կյանքի ծագման վերաբերյալ հարցի պատասխանն իմանալը կարևոր։