Անցնել բովանդակությանը

Հունաստանում մեր եղբայրները աքսորվում կամ ազատազրկվում էին չեզոքության համար։ Սակայն երբ հնարավոր էր լինում, նրանք շարունակում էին իրենց աստվածապետական գործունեությունը, օրինակ՝ անցկացնում էին Հիսուսի մահվան հիշատակի երեկոն

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 2022
ՀՈՒՆԱՍՏԱՆ

100 տարի է՝ չեն սովորում պատերազմել

100 տարի է՝ չեն սովորում պատերազմել

Նիկոս և Էլենի Աբացիսներ

2022 թվականը պատմական էր Հունաստանի Եհովայի վկաների համար երկու կարևոր տարեդարձերով՝ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու առաջին արձանագրված դեպքի 100-ամյակը և այլընտրանքային քաղաքացիական ծառայության հաստատման 25-ամյակը։

1900-ականներին Հունաստանը մխրճված էր ռազմական բախումների մեջ։ Դրա հետևանքով մեր եղբայրները կրկին ու կրկին կանգնում էին չեզոք մնալու հարցի առաջ։ Եղբայրներ Նիկոս Աբացիսը և Նիկոլաոս Ռեբեբոսը Հունաստանում առաջին Եհովայի վկաներն էին (այդ ժամանակ կոչվում էին Աստվածաշունչ ուսումնասիրողներ), որոնք առաջնորդվեցին Աստվածաշնչով կրթված խղճի ձայնով ու հրաժարվեցին պատերազմել։

Եղբայր Աբացիսը հրաժարվեց մասնակցել հույն-թուրքական պատերազմին (1919-1922 թթ.)։ Հիշելով այդ ժամանակները՝ եղբայր Աբացիսը ասել է. «Ինձ ուղարկեցին [Փոքր Ասիայում գտնվող] զորանոցներ.... Այնտեղ ես քաջություն հավաքեցի ու սկսեցի քարոզել [զինվորներին]. ասում էի, որ պատերազմները դեմ են Ավետարանին, չէ՞ որ այնտեղ նշվում է, որ պետք է սիրենք մեր թշնամիներին»։ Պատերազմի ավարտից հետո եղբայր Աբացիսը շարունակեց քարոզել աստվածաշնչյան լուրը Հունաստանի մի շարք տարածքներում։

Նիկոլաոս Ռեբեբոսը և նրա կինը

Նիկոլաոս Ռեբեբոսը հույն-թուրքական պատերազմին մասնակցող զինվոր էր։ Սակայն, երբ նա կարդաց Սուրբ Գիրքը և Աստվածաշունչ ուսումնասիրողներից ստացած մի թերթիկ, փոխեց պատերազմների մասին իր տեսակետը։ Ի վերջո նա հայտնեց իր վերադասներին, որ այլևս չի կռվելու, թեպետ գիտակցում էր, որ դրա պատճառով գուցե գնդակահարվի։ Նիկոլաոսը քաջաբար ասաց, որ Աստված կարող է այնպես անել, որ իր գլխից մի մազ անգամ չպակասի։ Պատերազմից հետո նա գտավ Աստվածաշունչ ուսումնասիրողներին և 1925 թ.-ին մկրտվեց։

Աբացիսը և Ռեբեբոսը ընդամենը երկուսն էին այն բազմաթիվ հույն եղբայրներից, ովքեր զենք վերցնելու ուժգին ճնշումների ներքո չեզոք մնացին։ Երկրորդ աշխարհամարտի և հունական քաղաքացիական պատերազմի (1946-1949 թթ.) ընթացքում մեր եղբայրները շարունակեցին քաջաբար հրաժարվել բանակին կամ պարտիզանական ջոկատներին միանալուց, ինչի դիմաց նրանցից ոմանք նույնիսկ կյանքով վճարեցին։ Տեղի չտալով հալածանքին՝ նրանք առանց նահանջելու քարոզում էին խաղաղության մասին բարի լուրը։ Արդյունքում 1940-1949 թթ.-ին Հունաստանում Վկաների թիվը 178-ից հասավ 2 808-ի։

Այսօր Վկաները եռանդորեն քարոզում են բարի լուրը Հունաստանում

Խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող եղբայրները շարունակաբար ազատազրկվում էին։ Իրենց չեզոքության համար ընդհանուր հաշվով բանտարկվեցին 3 788 եղբայրներ։ Սակայն ի վերջո՝ 1997 թ.-ին, Հունաստանի կառավարությունը այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենք ընդունեց։ Այս պահին Հունաստանում այլընտրանքային քաղաքացիական ծառայություն են կատարում մոտ 100 եղբայրներ։

2022 թ. ծառայողական տարվա ընթացքում Հունաստանում քարոզիչների թիվը հասավ 27 995-ի և 420 հոգի մկրտվեց։

Վերջին հարյուրամյակը լի էր ապացույցներով, որ Եհովան աջակցում ու օրհնում է Հունաստանի հավատակիցներին ամուր հավատի և պատերազմել չսովորելու իրենց վճռականության համար (Եսայիա 2։4